Բաժիններ՝

Հարուցվել է քրեական գործ` Վարդան Ղուկասյանի որդու «դեբոշ»-ների փաստով

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տուն «այցելության» դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել:

Այս մասին հայտնել են NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Գյումրիի քաղաքապետի նախկին որդին առայժմ որեւէ կարգավիճակ չունի, սակայն դատելով վերջին զարգացումներից, մասնավորապես՝ Շիրակի ոստիկանապետի փոփոխությունից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Շիրակ այցելությունից, չի բացառվում, որ այս անգամ Սպարտակ Ղուկասյանը ջրից չոր դուրս չգա:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031