Բաժիններ՝

Հայ պաշտոնաթող դատավորների կենսաթոշակի հարցը` Եվրոպական դատարանում. Փաստինֆո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014թ. հունվարի 14-ին տեղեկացրել է ՄԻԵԴ գանգատ ներկայացրած  չորս պաշտոնաթող դատավորներին` Տարիել Մանուկյանին, Լյովա Գաբրիելյանին, Ֆրունզե Ձվակերյանին  և Միշա Ասատրյանին  այն մասին, որ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահը որոշում է կայացրել բոլոր չորս դիմումներին տալ առաջնակարգություն և դրանք քննել 41-րդ հոդվածով սահմանված կարգով։    Ինչպես գրում է Փաստինֆոն, այդպիսով՝ բավարարվել է դատավորների միջորդությունը դիմումները Եվրոպական դատարանի կանոնակարգի 41-րդ հոդվածով սահմանված հատուկ ընթացակարգի ներքո քննելու մասին՝  դրա համաձայն` դատարանն իրեն իրավունք է վերապահում որոշ դիմումների տալ առաջնակարգություն և դրանք քննել արագացված ընթացակարգով։    Դատարանը նաև տեղեկացրել է, որ չորս դիմումները մեկ վարույթում միացնելու մասին դիմումատուների միջնորդությանը կպատասխանի առանձին նամակով։   Պաշտոնաթող դատավորների ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը պարզաբանում են, որ,  որպես կանոն ու հաստատված պրակտիկա, Եվրոպական դատարանը հազվադեպ է որոշում կայացնում՝ որևէ դիմումի առաջնակարգություն տալու մասին:   Նման որոշում, ըստ նրանց,  ՄԻԵԴ-ը կայացնում է այն դեպքում, երբ համոզվում է, որ դիմումը բարձրացնում է  մարդու իրավունքների խախտման լուրջ հարց կամ համակարգային լուրջ խնդիրներ տվյալ պետությունում։   «Հաշվի առնելով վերջին տարիներին դատավորների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության հետևանքները` Եվրոպական դատարանի կողմից նման որոշման կայացումը միանգամայն սպասելի էր»,- միաժամանակ նշում են  դատավորների ներկայացուցիչները։   2013թ. սեպտեմբերի 8-ին հիշյալ չորս պաշտոնաթող դատավորների անունից նրանց ներկայացուցիչները  գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որում հայցվորները վիճարկում էին 2010 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-141-Ն օրենքի իրավաչափությունը, մասնավորապես  այն, որ  նշված օրենքի՝ իրենց նկատմամբ հետադարձ կիրառության արդյունքում իրենք զրկվել են իրենց կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունքից:   Դրա արդյունքում, ըստ դատավորների, իրենք կրել են և շարունակում են կրել զգալի գույքային վնաս։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս