Ինքը մեկ-երկու անգամ է Բենթլիով եղել, մնացած ժամանակ միշտ իրա ծառայողական մեքենայով էր լինում, խոսակցություններին չէր մասնակցում, հենց գալիս էր, խոսակցությունը դադարեցնում էր, ես գնում էի ընդեղ հարց էի տալիս, այ Աշոտ ջան, երբ է լինելու էդ ապրանքը, որ մենք աշխատենք եւ հասավ այնտեղ, երբ իմ բանկում գրավադրած ունեցվածքը՝ շենքերը, վերցրին:
«Комсомольская правда» կայքի հաղորդմամբ՝ Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի մասնակից Հրաչյա Հարությունյանին փորձաքննության կենթարկեն: Սակայն չի նշվում, թե խոսքն ինչ փորձաքննության մասին է:
Հուլիսի 20-ից ուժի մեջ կմտնեն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից հունիսի 19-ին ընդունված փոփոխություններն ու լրացումը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոտոն» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ Գորիսի ոստիկանության ուշ ժամանման փաստին՝ ասելով, թե այդ օրը Գորիսի ոստիկանությունը, մեղմ ասած, իրեն «փայլուն» չի դրսևորել.
Բուդաղյանների փաստաբանը նշեց նաև, որ միջադեպի չմոնտաժված տեսանյութն ունեն նախաքննության մարմինը, ինչպես նաև տեսանյութը մոնտաժողը: Իսկ եթե տեսանյութը մոնտաժողն ու բնօրինակը մոնտաժողին տրամադրողը տարբեր անձիք են, ապա այն ունի նաև մոնտաժողին բնօրինակը փոխանցած անձը:
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ քաղաքապետարանի դիմաց հանդիպել է Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա որոշակի պարզաբանումներ է ներկայացրել`հիմնավորելով նախօրեին քաղաքապետարանի կայացրած թանկացման մասին որոշումը:
Հուլիսի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-23-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 19-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի հարևանությամբ, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
News.mail.ru-ի հաղորդմամբ՝ երեկ մասնագետները լուսացույց են տեղադրել Նոր Մոսկվայի այն պողոտայում, որտեղ տեղի էր ունեցել Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ վթարը:
Խուսափել բացօթյա պայմաններում (մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում) պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքից, լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր օգտագործելուց:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած կրակոցներից հետո, որի ժամանակ հրազենային վնասվածքից մահացել էր Ավետիք Բուդաղյանը, իսկ Արտակ Բուդաղյանը վնասվածքներ էր ստացել, Բուդաղյանների մեծ եղբայրը հանդիպել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիրմի Գասպարյանի հետ:
Իմ կողմը ապավինում է բացարձակ օրենքին: Իմ կողմը չի խոսում վենդետայի մասին: Իմ կողմը հեռու է այն մտքից, որ գործը կարող է լուծվել այլ կերպ, քան օրինական ճանապարհով:
Կայքին հաջողվել է պարզել, որ վարչապետը Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության վերաբերյալ հարցում է կատարել Կիպրոսում գործող «ARGYROU & DEMOSTHENOUS» իրավաբանական ընկերության միջոցով։
«Բարև Երևան» խմբակցությունը Երևանի ավագանիում և խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում ավագանում և ԱԺ արտահերթ նիստեր գումարել՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի և ոլորտի արդիականացման հարցերով:
Հուլիսի 18-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ ս/թ հուլիսի 17-ին, իր բնակարանում վերանորոգման աշխատանքներ կատարող 1992 թ. ծնված Արտյոմ Ա.-ն իր հյուրասենյակից գողացել է 5 գ կշռով ադամանդե 3 քարերով ոսկյա մատանի: Վնասի չափը պարզվում է:
Հուլիսի 19-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում հաքերային հարձակում է տեղի ունեցել 168.am կայքի վրա, որը տևել է մի քանի ժամ։ Արդյունքում ջնջվել են երեկվա լրահոսի բոլոր նյութերը։
Տրանսպորտը, բնականաբար, գին ունի, ու պետք է ապահովի այն: Դա ամենաչնչին գինն է, որ մի կերպ կկարողանանք մի քանի տարի տրանսպորտային այս պայմանները բարելավենք ու օգտագործենք:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հուլիսի 17-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Դ.-ն:
Մի շարք քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել են քաղաքապետարանի առջև և պահանջում են, որպեսզի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը չբարձրացնեն:
Ժամը 21.30-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Պոնիչալա թաղամասում ամբողջությամբ այրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող «ԴԱՖ» մակնիշի 32ՏԼ735 պետհամարանիշով (կցորդ 01IL51) շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան (վարորդ Լևոն Մարգասյան):
Այս պահին ակցիային մասնակցում են ՀԱԿ և Ժառանգություն կուսակցություններից երիտասարդ ակտիվիստներ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:
Հանգստի համար նախատեսված հողեր են համարվում բնակչության հանգստի կազմակերպման, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակության և սպորտային գործունեության կազմակերպման համար նախատեսված ու օգտագործվող հողամասերը:
Եթե 2012 թվականի համեմատ 2013 թ. բարձրագույն ուսումնական հաստատություն դիմած շրջանավարտների թիվը պակասել էր 3 հազարով, ապա նվազումը հավասարապես վերաբերում է բոլոր մարզերին: Սակայն Արագածոտնի մարզպետարանում իրենց մարզի այս տարի գրանցած կրթական արդյունքներից ոչ միայն գոհ են, այլև՝ հպարտ:
Երբ Հրաչյա Հարությունյանը ցուցմունք տա, պատմի, որ արգելակները չեն աշխատել, նշանակվի փորձաքննություն, ամեն ինչ` կպարզի: Հարցը նրանում է, որ օտար` շովինիստ Ռուսաստանում մեծ քանակով զոհեր են եղել ու նրանց համար Հ. Հարությանը քավության նոխազ պետք է դառնա` անգամ, եթե օբյեկտիվորեն անմեղ է եղել, ու իրական մեղավորը մեքենան տրամադրողն է:
Արդեն 10 օր է՝ Արմավիրի մարզի Շենավան գյուղում կրքերը չեն հանդարտվում: Գյուղացիները բաժանվել են երկու խմբի. մի մասն՝ ընդդեմ գյուղապետի, մյուս մասը՝ ի պաշտպանություն գյուղապետի: Պատճառն այն է, որ գյուղապետ Արթուր Մկրտչյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:
Գյուղ Լենուղի, 4-րդ փողոցի թիվ 11, 12, 13 շենքեր կամ անիծվածների ու դժբախտների տարածք: Հենց այսպես են իրենց հասցեն ներկայացնում Լենուղիի բնակիչները` ավելացնելով, որ հասցեներից երկուսն էլ իրավական կարգավիճակ չունեն: Երեք հատ երկհարկանի շենքերը հասցե չունեն, բնակիչներն էլ` բնակարանների վկայականներ:
«Այդ դեպքից ես հիմա չեմ կարող խոսել: Հիմա դատավարությունն ընթանում է: Ես ի՞նչ խոսեմ: Դատավարությունը նորմալ, իր հունով ընթանում է»: