
Սպասվում է փոփոխական եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հունվարի 27-ին առավելապես արևմտյան շրջաններում, 28-31-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Քամին արևմտյան` 2-5մ/վրկ, 27-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 30-31-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հունվարի 27-ին հնարավոր է, 28-31-ին սպասվում են տեղումներ: Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն