
Արմավիր քաղաքում բախվել են են «Օպել»-ն ու «Աուդի»-ն

Հունվարի 26-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 13 OL 974 պետհամարանիշի (վարորդ` Լ. Ա.) և «Աուդի» մակնիշի 34 UV 358 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ս.) ավտոմեքենաները, ինչից հրդեհ է բռնկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում. տուժածներ չկան:
Արտակարգ իրավիճակների նախարարություն