Արամի 72-76 հասցեներում գտնվող շենքը կօտարվի «Դե ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ին և ծրագրի շահառուներին տարածքներ կտրամադրվի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում գտնվող անավարտ շենքից, որը նույնպես պատկանում է վերը նշված ընկերությանը, ինչպես նաև Արամի 72-76 հասցեներում կառուցված շենքից։
«Այո, Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է տարբերվում Լևոն Տեր-Պետրոսյանից, իր թիմը շատ է տարբերվում Կոնգրեսից, բայց ցանկացած լեգիտիմ իշխանություն, որը ցանկանում է վերականգնել Սահմանադրական կարգը, կրկին դիմում է երկխոսության մեթոդին»,- ասում է Արա Նեդոլյանը:
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառության արարողություն` ի հիշատակ ազատամարտիկ, դաշնակցական գործիչ և 2005 թվականից Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի, ով 1990-94 թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին և Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկն է:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը քիչ առաջ բավարարեց քննիչի միջնորդությունը և «Զվարթնոց» մաքսային ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետն ու մաքսային տեսուչը կալանավորվեցին։
Դիտարկման ժամանակամիջոցում հրամանում նշված 7 անուն ներկրվող թռչնամսի տեսականուց մայրաքաղաքի Կոմիտասի 60/2 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում առկա էր երեքը` սառեցված հավ «Սադիա», սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ» (DOUX) և սառեցված հավի ազդրամիս` «Պոլիգրիմ»:
Միջնորդությունը բավարավել է, դատարանը որոշում է ընդունել հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, վերջինիս աղջկան և եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին:
Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով ձերբակալվածները նույն գյուղի բնակիչներ Արայիկ և Արտակ Պետրոսյանները եղբայրներ են, երկուսն էլ` Հանրապետական կուսակցության անդամ:
Հանրահայտ Gallup կազմակերպության կողմից այսօր հրապարակված հարցման արդյունքները առանց չափազանցնելու կարելի է խայտառակություն համարել մի երկրի համար, որտեղ խոսում են 7% տնտեսական աճից, նոր աշխատատեղերից, փայլուն ապագայից ու ԱՊԱՀՈՎությունից։ Խոսքը վերաբերում է արտագաղթին, կամ ավելի ճիշտ՝ արտագաղթելու մտադրությանը։
Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մասին զրուցել ենք Պռոշյանի գյուղապետի վերջին ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի հետ:
«Femen» ֆեմինիստական շարժման ակտիվիստուհիները «մերկ ջիհադ» (ջիհադ` սրբազան պատերազմ` ըստ իսլամի,-խմբ.) են հայտարարել արաբական երկրներում իրենց հակառակորդներին:
Ապրիլի 4-ին, ժամը 14.02-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նշաններով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի 8-րդ շենքի բնակիչ՝ 1960 թ. ծնված Արամայիս Մաթևոսյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Սոցիալական ապահովության ոլորտում առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների գործով այսօրվա դատական նիտում Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում իրեն առաջադրված մեղադրանքում:
Թմրամիջոցների տարածմամբ զբաղվում է աշխարհում 7 խոշորագույն հանցավոր խումբ. «Ամենամեծ և հզոր խումբը ռուսականն է, որը բաղկացած է 110 խմբավորումներից, որից 3-ը հայկական են»: Այս մասին այսօր նշել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը։
Ծաղիկների գները զգալի աճել են: Այս մասին են վկայում թե՛ ծաղկավաճառները, թե՛ գնորդները, ովքեր իրենց սիրելի կանանց «միամսյակը» ծաղիկներով շնորհավորելու համար բավական կլորիկ գումար էին առանձնացնում:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի կազմակերպման գործով ձերբակալված Սամվել Հարությունյանը և Խաչատուր Պողոսյանը նույն գործով իբրև պատվիրատու ձերբակալված, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի դեմ ցուցմունք չեն տվել:
Ապրիլի 1-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քթոսկրի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Սուսաննա Խ.-ն:
Ապրիլի 4-ին, ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի` լոկոմոտիվային դեպոյի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք:
Հարցին, թե ինքը` որպես մարզի ղեկավար, գնացե՞լ է ցավակցելու սպանված գյուղապետի ընտանիքին, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց. «Ցավակցելու օրն էսօր է, էսօր է հոգեհանգիստը: Կարծում եմ` կգնամ»
Ապրիլի 5-ին, 9-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 3-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ն. Զարյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկում վիճաբանություն է: Նույն օրը, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռոդինա Մ.-ն:
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 1:30-5:45-ի միջակայքում անհայտ անձինք կոտրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի ապակին և դուռը, փորձել են կողոպտել մեքենայի սարքավորումներից մի քանիսը, կոտրել են մի քանի սարք և գողացել են թվային հիշողության 2 հասարակ սարքեր, ոչ այնքան կարևոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներով:
Անցյալ տարվա համեմատ՝ Հայաստանում թմրամոլների թիվն աճել է 30 տոկոսով, նախանցած տարվա համեմատ՝ 100 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
Երևանի Մ.Մաշտոցի պողոտա 5 հասցեում գտնվող, մշակույթի հուշարձան հանդիսացող «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի կառույցը վնասելու կամ ոչնչացնելու դեպքի կապակցությամբ հետաքննության արդյունքում որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել և քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Վրաերթ կատարող 48-ամյա Ֆահրադ Աբրահամյանը աշխատում է Արագածոտնի մարզի Գեղարոտի գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար:
Այսօր երեկոյան Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որ, ամենայն հավանականությամբ, գյուղապետի սպանության գործի վերաբերյալ էր:
Այսօր՝ ապրիլի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դվին գյուղի սեփական տներից մեկի բակում մահացած անձ կա:
Երեկ՝ ապրիլի 2-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի բնակիչ 42-ամյա Նորիկ Միրզախանյանը:
Քիչ առաջ Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է՝ այսօր Կարենիս գյուղի «Գյումուշ» ՀԷԿ-ը սնուցող ջրամբարից ջրասուզակների օգնությամբ դուրս բերված, ջրահեղծ եղած տղամարդու և կնոջ ինքնությունը:
«Ժառանգություն» կուսակցությունում ցավով տեղեկացանք Պռոշյան ավանում կատարված սարսռեցնող ահաբեկչության մասին, որ ընդհատեց ազատամարտիկ, համայնքապետ Հրաչ Մուրադյանի կյանքը: