Սեբաստիա փողոցում բախվել են «Opel Astra»-ն, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը. վիրավորներ կան

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի, Երևանի բնակիչներ 43-ամյա Մեսրոպ Ղ․-ի վարած «BMW X1» մակնիշի և 34-ամյա Մելքոն Չ․-ի վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկի վրա։

Shamshyan.com-ից հայտնում են, որ վթարի հետևանքով վարորդներից Մելքոն Չ․-ն և նրա 3 ուղևորները տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևանի քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031