«Որսորդ»-ի տարածքը պատկանում է Ոստիկանական ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին և հանրությանը հայտնի Ավջի Գոքոր մականվամբ Գրիգոր Գրիգորյանին, ովքեր ի դեպ, երկար տարիներ զբաղվում են զենք-զինամթերքի առևտրով՝ օրինական հիմունքներով:
Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ ծնողական իրավունքներից նրանք զրկվել են
«Բնականաբար պետք է պարտվի, որովհետև իրավունքը ամբողջ Եվրոպայում զարգացման մեջ է. այն, ինչ 10 տարի առաջ իրավունք չէր, այսօր կարող է իրավունք ամրագրվել, և դա չի նշանակում, որ մենք պիտի տեսնենք, թե արդյոք տասը տարի առաջ մենք իրավունք խախտե՞լ ենք, թե ոչ»:
Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Նորիկ Ավագյանը վարելով Մերսեդես մակնիշի 45 VP 045 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաք մտնող կամուրջի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Մարտի 30-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցում այրվում է տուն և մոշուտներ:
«Պաշտպանության նախարարությունը հետևում է սահմանագծում հակառակորդի կողմից նկատվող ցանկացած շարժին ու պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել հնարավոր սադրանքներն ու գործողությունները չեզոքացնելու ուղղությամբ»,- ասել է Ա. Հովհաննիսյանը:
«ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պետք է պարզաբանում տա, թե ինչու է Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին նախ ուղարկել կադրերի ռեզերվ և ի՞նչ տրամաբանությամբ է ռեզերվում գտնվող Ս. Մարտիրոսյանին գործուղել Գյումրի՝ որպես Գյումրի քաղաքի ոստիկանապետ»:
Դատավոր Լեռնիկ Աթանյանի փոխարեն գործը կքննվի նույն դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, դատարանի որոշմամբ, ապրիլի 3-ին նշանակվել է գործով առաջին նիստը:
Աբրահամը 29 տարեկան է, բայց արդեն հասցրել է ինքնավնասման, ինքնասպանության բազմաթիվ փորձեր կատարել: Վերջին անգամ հարազատները հրաշքով կյանքը փրկել են: Նրան պատահաբար գտել են առաստաղից կախված այն պահին, երբ փորձել է ոտքերի տակի աթոռը հրել:
Այսօր` մարտի 30-ին Մոսկվայի Ճառագայթաբանության ռուսաստանյան կենտրոնում կյանքի 72-րդ տարում վախճանվել է հայտնի դերասան և ռեժիսոր Վալերի Զոլոտուխինը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանին է մակագրվել փողերի լվացման և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության հատկանիշներով հարուցված և միջազգային արձագանք ստացած գործը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
2013 թվականի հունվար -փետրվար ամիսներին հանրապետությունում գրանցվել է 2483 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2077-ի դիմաց։ Գրանցված հանցագործությունների թիվն աճել է 406-ով կամ 19.5%-ով։
Ոստիկանները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան տեղափոխեցին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողին:
«Մենք պահանջում ենք ԶԼՄ-ներից հերքել այդ կեղծ տեղեկատվությունը և առայժմ չենք պահանջում նյութական որևէ փոխհատուցում»,- նշել է Վոլոչկովայի համերգների կազմակերպիչը։
Ոչխարի մսի գինը նվազել է շուրջ 500 դրամով, իսկ խոզի մսի գինը` 700 դրամով: Այսինքն՝ արտադրանքն ավելի շատ է եղել, քան պահանջարկը:
Մեր ընթերցողները կհիշեն վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ հուզիչ տեսարանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Վարչապետն ու մյուս պաշտոնյաները հանկարծ պարզել էին, որ բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ:
«Ես չեմ կարող ասել, որ կեղծիքներ ընդհանրապես չեն եղել, ինչ-որ բաներ եղել են: Բայց նաև չեմ կարող ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայներ է հավաքել, քան նախագահ Սերժ Սարգսյանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, ՀՀԿ անդամ Կամո Հովհաննիսյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1956 թ. ծնված Լևոն Խ.-ն և 1963 թ. ծնված Օքսեն Մ.-ն ժամը 17.30-ին սուպերմարկետից փորձել են գողանալ երկու շիշ կոնյակ, սակայն գողությունը կանխվել է սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ռոբերտ Հովսեփյանը պատմել է, որ իր դիմադրությունը կոտրելու համար օպերլիազորները 2 արվամոլ են հրավիրել՝ ասելով՝ «եթե չխոստովանես, ապա նրանք քեզ կփչացնեն, ես էլ ասեցի՝ տվեք ստորագրեմ, մենակ թե ինձ չկպնեն»:
Վերջին օրերին Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում կադրային կրճատումներ են տեղի ունենում: Արդեն աշխատանքից ազատվել են բուհական կառույցի 4 պրոֆեսիոնալ մանագետներ
4 վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Էդվարդ Մ.-ն խոստովանել է, որ մարտի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աշոտ Բ.-ի և 1984 թ. ծնված Արթուր Բ.-ի հետ Աշոտ Բ.-ի «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով եկել են Արտաշատ քաղաք, որտեղ Արթուր Բ.-ն Մարքսի փողոցի 16 շենքի բնակարաններից մեկի դուռը բանալիով բացելով՝ մտել է ներս և ոչինչ չգողանալով` դուրս եկել:
Ավիաընկերությունը խոստացել է բոլոր ուղևորներին փոխհատուցել ավիատոմսի գումարը, սակայն ուղևորները մտավախություն ունեն, որ հնարավոր է` ամբողջությամբ չկատարեն փոխհատուցումը:
Դիմելով բնապահպան Եղիա Ներսիսյանին, ով ևս ակտիվիստների թվում էր, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Եղիա, քո մասին պետք է խոսեմ. կուզենայի այստեղ լինեիր, բայց ձեր որոշումն է»:
Գ. Շամշյանը հայտնում է, որ BMW X6-ը հաշվառված է Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի տղայի՝ Զարզանդ Սարոյանի անվամբ: Իսկ թե պատգամավորի որդին այդ պահին ավտոմեքենայո՞ւմ է եղել, թե՞ ոչ, այս պահին պարզվում է:
Արդեն տեղեկացրել էինք, որ «Հարսնաքարի« գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի համար դատարանը շտապօգնություն էր կանչել: Մեղադրյալը դժգհոհում էր գլխապտույտից ու սրտխառնոցից:
«Արդեն տասն ամիս Սիվիլիթաս հիմնադրամի նկատմամբ շարունակվող հետապնդումներին ավելացել են նաև քարոզչական հնարքները, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն արատավորել կազմակերպության բարի համբավը»
«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այժմ շարունակվում է Հարսնաքարի գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում հրապարակվեցին գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջինս հրաժարվեց ցուցմունքներ տալ։