Հայաստանի ազգային հավաքականը հունիսին երկու ընկերական հանդիպում կանցկացնի
Հայաստանի ազգային հավաքականը հունիսին Երևանում կանցկացնի երկու ընկերական հանդիպում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Եղիշե Մելիքյանի ընտրանին հունիսի 6-ին կընդունի Ղազախստանի, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովայի հավաքականին։ Երկու հանդիպումն էլ կանցկացվի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին Երևանում կմրցի Բելառուսի հետ։



