
«Ադրբեջանցի դիվերսանտները փախան․․․». պատմում են Արմեն Հովհաննիսյանի ընկերները (տեսանյութ). «Ազատություն»

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան ուղղությամբ 30 հոգանոց ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը հետ մղած հայկական 9 հոգանոց ստորաբաժանման մարտիկները պատմում են մարտի մասին: Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի:
Սպանված Արմեն Հովհաննիսյանի ծառայակից Արսեն Հովհաննիսյանը պատմում է. «Դիտորդները կանգնած էին պոստին, կրակոց են զգացել, դասակի հրամանատարին ասել են, նա էլ տղերքին հանել է դուրս և կանգնացրել, մի 15 րոպե անցել է, հետո սկսել են կրակել, Արմենին էդ վախտ են վիրավորել…»:
Մանրամասն՝ տեսանյութում: