
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 25-ին, ժամը 15.45-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արազ Մ.-ն, որը 2013 թ. սեպտեմբերի 30-ից ՌԴ Կարաչաևո Չերկեսկի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի /կեղծ փաստաթղթերի պատրաստում և իրացում/ մեղադրանքով:
ՀՀ Ոստիկանություն