
Աշտարակ-Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 21.30–ի դրությամբ Ախուրյանի, Աշոցքի, Թալինի, Արթիկի, Սպիտակի, Արագածի, Ապարանի և Կոտայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ ճանապարհահատվածներում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, տեղ-տեղ մերկասառույց՝ ճանապարհը բաց է:
Աշտարակ-Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: