Արտակ Բուդաղյանի պաշտոնը բարձրացրել են. Հոր կարծիքով՝ դա ոչ մի կապ չունի հայտնի միջադեպերի հետ. news.am
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում եղբորը կորցրած եւ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտոնը բարձրացրել են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, ասել է, որ ԼՂՀ-ում գնդի հրամանատար Արտակ Բուդաղյանը երկու օր առաջ նշանակվել է Եղեգնաձորում կորպուսի հրամանատարի տեղակալ։ Գնդապետը դեռ ԼՂՀ-ում է, չի անցել նոր աշխատանքին։
Որդու առաջընթացը հորը քիչ է ուրախացրել, ինչպես ինքը ասել է՝ ուրախանալու ոչինչ չունի։ Հարցին, թե հնարավոր է այս պաշտոնի բարձրացումը պայմանավորված է հայտնի միջադեպով,փորձում են փոխհատուցել կամ մեղմել ձեր զայրույթը, Էմիլ Բուդաղյանն պատասխանեց, որ արդեն ժամանակն էր նրա առաջխաղացման։ «Ակադեմիան ավարտած, տարիների աշխատանքի փորձով, առաջ են տանում էլի, դա ոչ մի կապ չունի նեղացվածության եւ այս դեպքի հետ, պետք լինի այս գործից կհրաժարվի»,- ասել է Արտակ Բուդաղյանի հայրը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: