«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի խոսքով՝ 9-ամյա Մհեր Բաղդասարյանի վիճակը ծանր է, իսկ փոքրի Արծրունի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Միաժամանակ Ն. Դալլաքյանը նշեց, որ «վիրահատական դինամիկան ընթանում է սպասված հունով»:
Ս. Սիրունյանը 41 տարեկան էր, մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից: Բացի այդ, հոր մահվան լուրն իմանալով՝ Սուրեն Սիրունյանի միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից:
Անցյալ տարի նախարարը էլեկտրամեխանիկի որակավորմամբ մարդ էր ուղարկել, որ ընդունեի՝ որպես փոխտնօրեն, բայց ես, հաշվի առնելով, որ նա ոչ մասնագետ է, և անտեղյակ է թանգարանային գործից, փոխտնօրեն ընդունեցի Կարինեին, քանի որ նա ուներ 16 տարվա աշխատանքային փորձ և բազմիցս ապացուցել էր իր արհեստավարժությունը: Իսկ իրենց «ուղարկածին» ընդունեցի՝ որպես ֆոնդապահ…
Հայաստանյան խանութներում վաճառվում են տարբեր անվանումներով հացատեսակներ` սև հաց, ռժանոյ, գորշ հաց, «Բորոդինսկի», «Սմոլենսկի» անվանումներով, և այլն: Սպառողը հիմնականում չի կարողանում տարբերակել հացատեսակների լավ ու վատ որակները, իսկ ՀՀ-ում, որպես այդպիսին, վերահսկողություն կա: «Հայտնի է, որ տարեկան (ռժանոյ) հացը պատրաստվում է տարեկան ալյուրից: Հայաստանում այդ հացատեսակն ընդհանրապես չկա, և դրանից գրեթե չեն ներկրում: Բայց այսօր, […]
Մասիս քաղաքում տեղի ունեցած վիճաբանության և դրան հաջորդած կրակահերթերի գործով օգոստոսի 15-ին ձերբակալված 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանը և 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը դատարանի օգոստոսի 18-ի որոշմամբ կալանավորվել են:
ՌԴ պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամ Վյաչեսլավ Լիսակովը նաև հավանական է համարում այդ օրենքի ազդեցության տակ հայտնվող անձանց շրջանակի մեծացումը:
Այսօր Մոնբլանը համարվում է ալպինիզմի ծննդավայրը: Օրեր առաջ, օգոստոսի 10-ին, հայ լեռնագնացներ Ալեքսանդր Մայիլյանն ու Արամ Հովհաննիսյանը նվաճեցին Մոնբլան լեռը: Մի քանի օր տևած նախապատրաստական աշխատանքներից հետ հայերն արդեն լեռան գագաթին էին: Լեռը նվաճելու համար մեր լեռնագնացներից պահանջվել էր 2 օր:
Ուղևորներից մեկին հաջողվել է փրկվել` թռչելով ինքնաթիռից, սակայն նախարարի և մյուս ուղևորների ճակտագրի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
«Վերջին օրերին, ի պատասխան մեր ընտանիքի անդամների հորդորներին` աշխատանքից ազատվելու մասին, մայրս հավաստիացնում էր, որ Խաչիկը կարծես փոխվել է դեպի լավը, փոխվել են նաև գործընկերները… Մտածում էր, որ, ամենայն հավանականությամբ, կմնա և կաշխատի… բայց տեղի ունեցավ սարսափելին… մայրս այլևս չկա»:
Պոտենցիալ մահապարտը իր երկրում վաղուց արդեն գտնվում է հետախուզման մեջ: Ոստիկանության տվյալներով՝ նա պատասխանատու է օգոստոսի 19-ին ահաբեկչության իրականացման համար:
Շատ կցանկանայի, որ ամբողջությամբ նոր վերելակներ ներկրեինք, և ամբողջ քաղաքի վերելակները փոխվեին: Մի վերելակը սովորաբար 25 տարի տարի ծառայելուց հետո ենթակա է լինում փոփոխման:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարությունը՝ ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի ընքացքի վերաբերյալ:
Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ԱԱԾ և հարկային ստուգումները շարունակվում են:
Բացի այդ, քանի որ փոքրիկն ունի գլխուղեղի արյունազեղում, անընդհատ քնեցվում է, որպեսզի արյունը ներծծվի: Իսկ վթարի հետեւանքով տուժած եւ վիրահատության ենթարկված մյուս որդին` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը գիտակցության է եղել եւ այսօր արդեն նրան կերակրել են:
Երեկ երեկոյան Էրեբունի վարչական շրջանում, իր տանը ՏՏ տեսակի ատրճանակով ինքնասպանություն էր գործել գործարար Միշա Քալանթարյանը, ով գործարար Հայրապետյանների ընտանիքից է` Փայլակ Հայրապետյանի եղբայրը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ փողոցներում ջրամատակարարումը դադարեցվելու է:
168.am-ի թղթակցի հետ զրույցում Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանն ասաց. «Հրանուշին և իր երեխային ոչինչ չի պատահել: Մենք զննել ենք Հրանուշին, պարզել, որ նա ոչ միայն որևէ վնասվածք, այլև քերծվածք չի ստացել, և ճանապարհել ենք տուն»:
Օգոստոսի 23-ին Աբունա Պաուլոս Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաեւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը:
«Հայաստանը Աշոտի նմանի պատճառով չի ստացել իր 100 միլիոն վարկը, ինչի արդյունքում կգործարկվեր 23 ֆաբրիկա, և շուրջ 10 հազար աշխատատեղ կբացվեր»։
Մինչ իր գործընկերների այցելությունը Վարհավար, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը հերքել էր գյուղում փլուզումների փաստը։
Ըստ մեղադրանքի՝ Արտուշ Հակոբյանը, հանդիսանալով բանդայի ղեկավար, կազմակերպել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
Բնապահպանների խոսքով՝ Հայաստանի հանքերը բաժանվել են մի քանի ընկերությունների, որոնք մրցույթով չեն ընտրվել: «Եթե դու հանք ես ուզում շահագործել, պետք է ամենալավ ընկերությանը վստահես այդ գործը: Բայց մեր հանքերը շահագործման են տալիս անփորձ ընկերություններին»,- ասաց Ինգա Զարաֆյանը:
Տեղի ունեցածը լուսաբանելիս տարբեր լրատվամիջոցներ ինքնասպանություն գործող անձին ներկայացրել են տարբեր ազգանուններով` Քալանթարյան և Հայրապետյան: Ներսես Նազարյանը դա այսպես մեկնաբանեց. «Միշա Քալանթարյանը, ում պատկանում է Երևանի գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութի և BMW խանութներրի ցանցի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբայրն է: Պարզապես իրենց ազգը երկու ազգանուն ունի»:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի զարմիկը՝ այս տարվա հուլիսի 7-ին կալանավորված Արման Բադալյանն ազատ է արձակվել:
«Պերնո Ռիկար»-ին է պատկանում նաև Երևանի կոնյակի գործարանն ու գինի և ալկոհոլային խմիչքներ արտադրող GWS վրացական ընկերությունը:
Երևանից մեկնեց կցորդիչով 2 բեռնատար, ևս մեկը շարասյանը կմիանա Հոկտեմբերյանից, երկու նմանատիպ բեռնատար էլ` Ջերմուկից:
Ընդհանուր առմամբ, հունիսի 1-ից մինչև օգոստոսի 16-ը վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 39 005 տոմս, ինչը 27,3%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 30 646 տոմս:
Քաղաքացիները ահազանգել են նաև 1-03 ծառայություն, որպեսզի կանչով դեպքի վայր մոտենան Երևան-Սևան մայրուղու վրա ծառայություն կատարող 1-03 բրիգադի աշխատակիցները, սակայն չսպասելով բրիգադի ժամանմանը…
Նախօրեին դատարանը 3-ական տարվա ազատազրկման էր դատապարտել խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին` փետրվարին Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու մեղադրանքով: Նրանք տաճարի խորանի առջև երգել էին. «Աստվածամա՛յր, վտարի՛ր Պուտինին»:
Ինքնասպանություն գործած քաղաքացին Հայրապետյանների ազգականն է, գործարար Միշա Քալանթարյանը: