Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ամբաստնայլ Ա. Ա.-ի գործով դատաքննությունը:
Վթարի վայրում ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ շտապ օգնության մեքենան միացրած չի եղել լուսաձայնային ազդանշանները, սակայն վթարից հետո միացրել է, իսկ շտապ օգնության ավտոմեքենայի վարորդը քննիչ Ա. Մարգարյանին հայտնել է, որ լուսային ազդանշանը միացված է եղել:
Աբովյան քաղաքի շախմատի դպրոցը հիմնվել է 2006 թվականին: Այնտեղ ուսանում է շուրջ 250 աշակերտ: Դպրոցի տնօրենը` միջազգային գրոսմաստեր Նաիրա Մովսիսյանն է, ով նաև կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչն է Կոտայքի մարզում:
ՀՀ ոստիկանությունը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին հրավիրել է ոստիկանություն՝ մամուլում նրա արած հայտարարությունների հետ կապված, սակայն նա հրաժարվել է ներկայանալ:
Այսօր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները Վանաձորում վնասազերծել են հանցավոր խմբի անդամների:
Երևանի Մալաթիա-Սբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կ. Ա.-ի գործով դատական նիստը:
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Երևանում փորձում էր ի նշան բողոքի ինքնահրկիզվել Երևան քաղաքի բնակիչ 52-ամյա Ներսես Եղիազարյանը:
Հայակական պարարվեսը հասարակության լայն շերտին հասանելի դարձնելու, ինչպես նաև հայկական ժողովրդական պարերն առավել հետաքրքիր ներկայացնելու համար Գյումրիում մեկնարկել է «Պարենք միասին» ծրագիրը:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստների հրապարակային դիմումի հիման վրա վարույթ է հարուցել և բարձրացված խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի հնարավորինս սեղմ ժամկետներում:
168.am-ն օրերս ահազանգ էր ստացել Աբովյան քաղաքի Հանրապետության 36 շենքի բնակչուհի բնակչուհի Ժաննա Ավետիսյանից: Նա տեղեկացրեց, որ շենքի դիմացի կանաչապատ տարածքը Աբովյանի քաղաքապետարանը վաճառել է Նաիրյան 2 շենքի բնակիչ Աշոտ Գուլոյանին, ով նույնպես աշխատում է Աբովյանի քաղաքապետարանում: Վաճառված տարածքում սկսել են ծառահատման գործընթացը.
Օգոստոսի 3-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1984 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված Լիռա Ա.-ին:
Արարատ քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքապետ Աբրահամ Բաբայանը վատառողջ է, ի վիճակի չէ աշխատելու և արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (29.07-03.08.2013թթ.):
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում BMW մակնիշի 20 VV 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին, այնուհետև՝ Էլեկտրասյանը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 138 հոդվածի հատկանիշներով:
«Երևան Ջուր» նկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 10/1, 10/2 և 10/3 շենքերի ջրամատակարարումը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, նույն վարչական շրջանի նախկին ղեկավարի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի մասով գործի այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ և հետաձգվեց մինչև օսգոստոսի 16-ը:
Օգոստոսի 5-ին, ժամը 14.40-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանվան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, և ներսում մահացած մարդ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց մի խումբ քաղաքացիների դիմումը, ըստ որի նրանք առաջարկում էին Կապանում անցկացնել տեղական հանրաքվե` համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը, 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման նպատակով «Հաջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրելու հարցի մասին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, նման որոշում ընդունել էր համայնքի ավագանին` Կապանի քաղաքապետի առաջարկով:
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Սեբաստիա փողոցի 66/2 հասցեում գտնվող խանութի դիմաց բախվել են Լևոն Գրիգորյանի վարած КАМАЗ մակնիշի 008 QQ 18 և Ռոբերտ Ղմբոյանի վարած KIA մակնիշի 303 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Աղջկա դաստակին առկա էին քերծված վնասվածքներ, ինչի կապակցությամբ նա բանավոր հայտարարել է, որ ինքն իրեն վնասել է ապակու կտորով, քանի որ վախեցել է մորից: Ոստիկանության ԱԳԲ ծառայողները ներգրավել են հոգեբանների և այլ մասնագետների, որոնք աշխատում են աղջկա հետ:
Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 8-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Կողոպուտի ենթարկված կինը հայտնել է, որ կողոպուտ կատարող անձին տեսել է Թաիրով գյուղում գտնվող խաղատուն մտնելիս և կարող է մատնացույց անել:
Տնօրինությունը ըմբռնումով է մոտենում վարորդների բողոք-պահանջին, սակայն գտնում է, որ ճանապարհ փակելը անթույլատրելի է, քանի որ սպասարկվող երթուղիները պետական նշանակություն ունեն եւ երթուղիները իրավունք չունեն դադարել սպասարկվելուց:
Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ ակամա պատճառ հանդիսացող բեռնատար ավտոմեքենայի վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանից արդեն մի քանի օր ընտանիքը լուր չունի:
Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել տվյալ պահին ճանապարհի տվյալ հատվածի համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ:
«Ինչ վերաբերում է բենզոպիրեն ցուցանիշին, ապա ծառայությունը հարցում է կատարել ՀՀ լաբորատորիաներ` լաբորատոր կարողությունների և փորձարկման իրականացման լաբորատոր հնարավորությունների վերաբերյալ, և պարզել, որ ՀՀ լաբորատորիաները կկարողանան իրականացնել բենզոպիրեն ցուցանիշով փորձարկում օգոստոսի 20-ից հետո»,- հայտում են սննդամթերքի անվանգության պետական ծառայությունից
Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է նոր շարժում, որը պայքարելու է վճարովի ավտոկանգառների մասին քաղաքապետարանի որոշման դեմ։
Ոստիկանության քննչական գլխավոր վաչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 4-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: