Բաժիններ՝

Նախկինում 5 անգամ դատապարտվածը` կրկին ոստիկանությունում

Օգոստոսի 3-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1984 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված Լիռա Ա.-ին:

Պարզվել է, որ Լիռա Ա.-ն ս/թ հուլիսի 26-ին գտնվելով Րաֆֆու փողոցի թիվ 23/41 հասցեում գործող գեղեցկության սրահում, աթոռի վրա դրված պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 75.000 դրամ և բանկային տարբեր քարտեր` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս