Բաժիններ՝

Պարզվել է երեկ Երևանում Հերացի-Խանջյան թունելում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը

Ոստիկանության քննչական գլխավոր վաչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 4-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ըստ Shamshyan.com-ի, ժամը 15:00-ի սահմաններում Հերացի փողոցից Խանջյան փողոց տանող թունելի վերջնամասում բախվել էին Volkswagen մակնիշի 31 ՏԼ 195 և Opel մակնիշի 32 ՏՍ 611 համարանիշի ավտոմեքենաները:

Պարզվել է, որ Opel-ը վարել է 44-ամյա Կարեն Ահարոնյանը, իսկ Volkswagen-ը՝ 27-ամյա Էդգար Աղաբաբյանը: Թիվ մեկ համալսարանական հիվանդանոց էին տեղափոխվել Է. Աղաբաբյանն ու նրա ուղևորներ՝ Իջևան քաղաքի բնակիչներ, 43-ամյա Իրինա Քոչարյանը և 19-ամյա Էլինա Քոչարյանը: Ըստ կայքի տեղեկությունների  Կ. Ահարոնյանը աշխատում է ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեում՝ որպես առաջատար մասնագետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս