Բաժիններ՝

Վանաձորում վնասազերծել են երեխայի առքուվաճառք կատարող խմբի

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները Վանաձորում վնասազերծել են հանցավոր խմբի անդամների: Ըստ կայքի՝ հանցավոր խմբին կասկածում են երեխայի առքուվաճառքով զբաղվելու մեջ: Ըստ տեղեկությունների խմբում կան նաև օտարերկրացիներ:

Ի դեպ, NEWS.am-ի փոխանցմամբ՝ ականատեսները իրենց թղթակցին պատմել են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի դիմակավորված անձինք Վանաձորի կենտրոնական` «Հայքի» հրապարակում վայրկյանների ընթացքում իջել են մեքենաներից ու մի խումբ կանանց ձերբակալել, որոնց մեջ եղել են նաեւ օտարերկրացիների նմանվող մարդիկ: Այս ամենը, ըստ կայքի՝ նաեւ տեսանկարահանվել է: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում այս փաստը հաստատել է նաեւ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, նշելով, որ ձերբակալություններ իրականացվել են երեխայի առք ու վաճառքով զբաղվելու տեղեկատվության հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս