Բաժիններ՝

«Քինգ ԴեԼյուքսը» Գագիկ Ծառուկյանի գործողությունների դեմ բողոքողներին կվարձատրի սեփական եկամուտների հաշվին

«Քինգ ԴեԼյուքս» ՍՊԸ տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

* * *

«Քինգ ԴեԼյուքս» ընկերության վարորդները հայտարարել էին, որ առաջիկա օրերին պատրաստվում են փակել Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան միջպետական ճանապարհը՝ բողոքելով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անօրինական գործողությունների դեմ:

Տնօրինությունը ըմբռնումով է մոտենում վարորդների բողոք-պահանջին, սակայն գտնում է, որ ճանապարհ փակելը անթույլատրելի է, քանի որ սպասարկվող երթուղիները պետական նշանակություն ունեն եւ երթուղիները իրավունք չունեն դադարել սպասարկվելուց:

Կարդացեք նաև

Տնօրինությունը այս օրերին կփորձի ընկերության եկամուտների հաշվին վարձատրել վարորդներին՝ մեղմելով նրանց դժգոհությունը:
Համոզված ենք որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը այս անգամ կգտնի համապատասխան վերջնական լուծումները: Նշենք նաեւ, որ խնդիրը լուծելու համար նամակ-գրություններ են ուղարկվել ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ կառավարություն, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարություն:

«Քինգ ԴեԼյուքս» ՍՊԸ տնօրինություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս