Սևանի ՃՈ հետաքննիչը կասկածվում է բռնաբարության մեջ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 138 հոդվածի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրեական գործի շրջանակում երեկ ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակչներ 24-ամյա Վահագն Համբարձումյանը և 25-ամյա Սասուն Աբրահամյանը: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նշված անձիք կասկածվում են Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» հանգստյան գոտում Սևան քաղաքի բնակիչ 13-ամյա Ն. Ղ.-ին բռնաբարելու մեջ:
Ըստ կայքի , այսօր նախապատրաստված նյութերը փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն, քանի որ Վ. Համբարձումյանը աշխատում է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտում՝ որպես հետքաննիչ: