Բաժիններ՝

Կարո՞ղ են արդյոք հայ սպառողները հանգիստ խղճով «Ռոշեն» ուտել

1 շաբաթ առաջ Ռուսաստանի սանիտարական ծառայությունը արգելել էր նաև ուկրաինական «Roshen» ընկերության արտադրանքի մուտքը երկիր, քանի որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը «Ռոշենի» կաթնային շոկոլադում հայտնաբերվել էր բենզոպիրեն:

Ուկրաինական այդ ընկերության արտադրանքը լայն սպառում ունի նաև հայաստանյան շուկայում, հետևաբար հուլիսի 30-ից 31-ը սննդամթերքի անվանգության պետական ծառայությունը «Ռոշեն» ապրանքանիշի հրուշակեղենի դիտարկում է իրականացրել երևանյան շուկայում:

Ինչպես Փաստինֆո-ին հայտնել են այս կառույցից, «Ռոշեն» ապրանքանիշի հրուշակեղենի մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով կատարվել է հսկիչ գնում և մի շարք ցուցանիշներով տրվել է լաբորատոր փորձաքննության:

«Ինչ վերաբերում է բենզոպիրեն ցուցանիշին, ապա ծառայությունը հարցում է կատարել ՀՀ լաբորատորիաներ` լաբորատոր կարողությունների և փորձարկման իրականացման լաբորատոր հնարավորությունների վերաբերյալ, և պարզել, որ ՀՀ լաբորատորիաները կկարողանան իրականացնել բենզոպիրեն ցուցանիշով փորձարկում օգոստոսի 20-ից հետո»,- հայտնել են սննդամթերքի անվանգության պետական ծառայությունից

Փաստորեն, մինչ այդ հայ սպառողն ինքը ստիպված կլինի որոշում կայացնել հրաժարվե՞լ ուկրաինական կոնֆետից, թե՞ չհրաժարվել` հույսով, որ 20 օր անց չի տեղեկանալու, որ կոնֆետի հետ նաև որոշակի քանակությամբ վտանգավոր նյութեր է ընդունել:

Բայց մի լավ լուր, այդուհանդերձ, կա. սննդամթերքի անվանգության պետական ծառայությունից հայտնում են, որ տվյալ արտադրանքի ներկրումը սահմանային հսկողության է վերցված և վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ որևէ խմբաքանակ չի ներկրվել:

Ամբողջական հրապարակումն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս