ՀՀ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 8-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 7-9-ը կնվազի 4-5 աստիճանով:
Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 8-10-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:
Երևանի օգոստոսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.00C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.10C (1928 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.50C