Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվելու համար օգոստոս ամսվա ընթացքում վճարած տեղական տուրքի վերահաշվարկի կամ վերադարձման մասին դիմումով քաղաքացիները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան:
Ճանապարհային ոստիկան, 24-ամյա Վահագն Համբարձումյանին և նրա ընկեր Սասուն Աբրահամյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը:
Օգոստոսի 11-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից, բախվել երկաթե արգելապատնեշին, այնուհետև` ծառին, ինչի հետևանքով ուղևորը` 1991 թ. ծնված Մհեր Չիբուխչյանը, տեղում մահացել է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել երաժշտագետ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Գյոդակյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:
Երաժիշտ Եվգենի Մելքոնյանը` ռեփեր Jenee-ն, ով համագործակցում էր ռուս հայտնի ռեփեր Տիմատիի հետ, զոհվել է Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:
Պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցող միջոցառման մասնակիցներից 1982 թ. ծնված Կարեն և 1988 թ. ծնված Դավիթ Ղ.-երը ու ոմն Գագիկ վիճաբանության մեջ են մտել Կորյուն Ե.-ի հետ, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ապա վիճաբանությունը շարունակվել է միջոցառնման մյուս մասնակիցների միջև և մոտ 20-25 րոպե տևողությամբ զուգորդվել փոխադարձ խուլիգանական հայհոյանքներով, ինչի հետևանքով խախտվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը և վնասվել գույքը:
«Երևանյան ամա»ծրագրի շրջանակում անցկացվող առողջապահական ակցիան շարունակվում է
«Հակոբ Ինջիղուլյանից նորություն չունենք, մենք Ադրբեջանի հետ ուղիղ կապ չունենք, մեր կապն Ադրբեջանի հետ միայն ու միայն Կարմիր խաչի միջոցով է, նախարարությունն արդեն մի քանի անգամ դիմել է Կարմիր խաչին»:
Այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գևորգյանի «Աբորտ» ֆիլմի օն-լայն պրեմիերան: Կիսախաղարկային վավերագրական ժապավենում հղիության արհեստական ընդհատման խնդիրները ներկայացվում են միանգամայն տարբեր կողմերից:
Օգոստոսի 13-ին, 14-ին առանձին շրջաններում հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հանրապետության իրավագիտակից, ինքնորոշված, իր և այլոց իրավունքներին տեր կանգնող երիտասարդությունը «Երիտասարդության համաշխարհային օրը» նշում է ի՛ր ձևով` պաշտոնական, «իշխանությունների» կողմից թելադրված տարածքներից ու մշակույթից դուրս, և կոչ է անում բոլորին միանալ այս տոնին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 17-ին հյուրընկալվեց Սևանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հարուցված քրեական գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի ներկայացրած կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդությունը բավարարվել է:
ռաջին օրը ճամբարականները այցելեցին Շուշի, որտեղ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագոն, երիտասարդներին ներկայացրեց Շուշիի ազատագրման գործողությունը, պատասխանեց նրանց հարցերին: Այնուհետև, ճամբարականները շարժվեցին դեպի բանակավայր՝ Քաշաթաղի Խաչինտափ գյուղ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, օգոստոսի 9-ին ավելի քան 650 երևանցի ծնողներ մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ հանդիպելու բանակում գտնվող իրենց ժամկետային զինծառայող որդիների հետ: Երևանի քաղաքապետի արդեն ավանդական դարձող այս նախաձեռնությունը, որքան սպասված, նույնքան 1l անակնկալ էր ծնողների համար:
Արագածոտնի Միրաք գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 75-ամյա Նուրի Հասոյանը Հայաստանի իշխանություններից խնդրում է չմոռանալ իրենց գյուղի ու իրենց մասին:
Օգոստոսի 11-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարուխան գյուղի սկզբնամասում տղամարդու դիակ կա:
Երկու օր առաջ Վանի ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ չորս քաղաքացիների, որոնցից մեկը «Ա1+»-ի լրագրողն էր։
Օգոստոսի 11-ին Շիրակի մարզի Բայանդուր գյուղական համայնքում կայացած գյուղապետի արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն՝ Դավիդ Դավդյանը առավելության է հասել ԲՀԿ-ական Խորեն Սմբատյանի նկատմամբ:
Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքի Անկախության փողոցի վրա դեռ ԽՍՀՄ տարիներից գործող Սպորտի դպրոցի սպորտային հրապարակը վերածել է շուկայի:
Օգոստոսի 12-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում տրակտորը արգելափակվել է ջրափոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ. 2-ը` Մասիսի, 1-ը` Էրեբունու բժշկական կենտրոն:
Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կիրանց գյուղի վարչական տարածքում, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 07 ԼԼ 796 համարանիշի ավտոմեքենան, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին, այնուհետեւ` ծառին:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկանի պաշտոնում:
Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, Լ. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով 2005թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «էյ էլ Ջի Թի» ԱՊ ընկերության տնօրեն, Երևան քաղաքի Ալիխանյան 1 հասցեով գտնվող տարածքում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, այն է՝ գովազդային ծառայությունների մատուցման վերավաճառքով, շահույթ ստացել:
Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող վայրը տարվա այս սեզոնին միշտ մարդաշատ է, և պատճառը ոչ միայն պարզապես լիճն է, այլ քաղաքի` այլ հանգստավայրեր չունենալու փաստը:
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբն ու ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի աշխատակիցները քիչ առաջ կարողացել են կանխել մի կնոջ ինքնասպանության փորձ:
ՀՀ բնակչությունը 2013 թ. առաջին կիսամյակում 6.9%-ով ավելի շատ է ալկոհոլային խմիչք (օղի, կոնյակ, գինի, գարեջուր) սպառել, քան նախորդ տարի նույն ժամանակաշրջանում:
Օգոստոսի 11-ին, ժամը 08.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան – Մեղրի ավտոճանապարհի 40-րդ կմ-ի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի 906ՕՕ63 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը: