Անշարժ գույքի գրավի պայմանագիրը կեղծ էր, իսկ խափանման միջոց գրավը՝ ոչ. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա խաբեությամբ, առանձնապես խոշոր չափի գումար հափշտալելու դիտավորությամբ, արգելանքի տակ գտնվող Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի՝ իր տան վերաբերյալ համակարգչային գունավոր լազերային տպիչով նախապես պատրաստել է նշված տան վերաբերյալ իրավունքների սահմանափակումներ չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ միասնական տեղեկանք:
Ապա այն օգտագործելու եղանակով, ըստ մեղադրական եզրակացության, 2013թ. հուլիսի 9-ին՝ Արմավիրի նոտարական գրասենյակում, նույն մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Համազասպ Ավետիսյանի հետ կնքել է փոխառության և անշարժ գույքի գրավի պայմանագիր և վերջինիցս ստանալով 6.570.000ՀՀ դրամ գումար՝ հափշտակել է այն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: