Պաշտպանական կողմն անհամբեր սպասում է, թե երբ է Սպարտակ Ղուկասյանի գործն ուղարկվելու դատարան. «Փաստինֆո»

Գյումրիի  նախկին քաղաքապետի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ գործով նախաքննությունը վաղուց պետք է ավարտված լիներ, այնպիսի դեպք չէ, որ այսպես երկարատև քննություն կատարվեր:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Սպարտակ Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով՝ տեսանյութը կա, ըստ այդմ՝ հայտնի են նաև դեպքին ներկա  գտնված անձինք՝  վկաները:

Պաշտպանն ընդգծել է, որ սա այն գործն է, որտեղ և՛ պաշտպանական, և՛ մեղադրող կողմերն ըստ էության անելիք չունեն:  Հ.Ալումյանը հաստատել է, որ տեսանյութն ու մեղսագրվող արարքի նկարագրությունը չեն համապատասխանում իրար, սակայն  այս պահին պաշտպանական կողմը համբերատար սպասում է, թե երբ է գործն ուղարկվելու դատարան: Այդ ժամանակ կողմը կներկայացնի իր փաստարկներն ու ապացույցները:

Միաժամանակ նա չի բացառել, որ գործով նախաքննության ընթացքում քննչական մարմնի կողմից հավաքված նյութերին ծանոթանալուց հետո գուցե իրենք անցնեն ավելի ակտիվ պաշտպանական գործողությունների:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս