
Համազգային գործադուլ կամ մեկ օր քաղաքացիական ընդվզում. «Դ!ԵՄ ԵՄ»-ի քննարկումը՝ Մաշտոցի պուրակում. tert.am

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես պարտադիր բաղադրիչի դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները մտադիր են համազգային գործադուլ կամ մեկ օր քաղաքացիական ընդվզման ակցիաներ կազմակերպել:
Նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին Երևանի Մաշտոցի պուրակում՝ իրենց հետագա անելիքները հստակեցնելու, ինչպես նաև դրանց արդյունավետության քննարկման նպատակով, տեղեկացնում է tert.am-ը:
«Քանի որ արդեն մի քանի տեղ գործադուլներ եղան, մի քանի տեղերում էլ ընդվզման նման ինչ-որ բաներ տեղի ունեցան, հիմա փորձում ենք այնպես անել, որ այդ բոլորը մի օր, միաժամանակ լինի և գործադուլ անենք: Դա կարող է կազմակերպվել արհմիությունների միջոցով կամ առանց նրանց: Հիմա մեզ պետք են, որ ամեն հիմնարկներում լինեն մարդիկ, որոնք աշխատեն այդ թիմերի հետ»,-հայտարարել է նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը՝ նշելով, որ այսօրվա նպատակն է աշխատանքային խմբերի մեջ ներառել մարդկանց:
Անդամներից ոմանք ընդունել են համազգային գործադուլի գաղափարը, բայց դա միանշանակ չի ընդունվել հավաքվածների կողմից. նրանց շարքում կար նաև Մեծամորի ատոմակայանի աշխատակից, ով տեղեկացրեց, որ իրենք, ինչպես նաև Հայաստանի էլեկտրացանցերի և երկրի համար կարևոր դեր ունեցող համակարգերի աշխատակիցներ, իրավունք չունեն գործադուլ անել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: