
Բացահայտվել է Մեծամորում առանձնակի դաժանությամբ կատարված 43–ամյա կնոջ սպանությունը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` փետրվարի 16-ին, ոստիկանության Մեծամորի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Այգեգործական ընկերության 2-րդ թաղամասի վագոն-տնակներից մեկում կնոջ դի կա:
Տեղում օպերտաիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 43-ամյա Ժենյա Հարությունյանն էր, ում մահը ըստ դատաբժշկի նախնական եզրակցության վրա է հասել դաժան ծեծի հետևանքով:
Մեծամորի ոստիկանները` մարզի քննչական բաժնի քննիչների հետ պարզել են, որ 1 օր առաջ Ժ. Հարությունյանը փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող 37-ամյա Գրիշա Մարտիրոսյանի հետ Չարենցավանում մասնակցել է Ժենիայի քրոջ մահվան քառասունքին: Ոստիկանների մի խումբը մեկնում է Չարենցավան, որտեղ էլ պարզում են, որ իրենց ստացած օպերատիվ տեղեկությունները հավաստի է և Գ. Մարտիրոսյանն ու Ժ. Հարությունյանը տաքսի ավտոմեքենայով Չարենցավանից վերադարձել են Մեծամոր:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Գ. Մարտիրոսյանը մեղայականով ներկայացել է Մեծամորի ոստիկանություն որտեղից էլ Մեծամորի ոստիկանապետի, Արմավիրի քննչական բաժնի պետի տեղակալի ու քննիչի ուղեկցությամբ տեղափոխվեց սպանության վայրը, որտեղ էլ մանրամասն ներկայացրել է տեղի ունեցածը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: