Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին Աղավնաձոր գյուղի մոտակայքում ավտովթարի հետևանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Դանիելյանի հարազատները:
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի պահը ֆիքսած բացառիկ տեսանյութը:
«Ժողովուրդ» օրաթերթի օգոստոսի 8-ի համարում հրապարակվել է «Անձնագրային բաժնում գործում են սիմպատիաներով» վերտառությամբ հոդված, որ ս/թ օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզի Այրք համայնքի բնակիչ Սեդա Վարդանյանը դիմել է Վարդենիսի անձնագրային ծառայություն` ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու խնդրով, սակայն ծառայության ղեկավար Գարիկ Երանոսյանը մերժել է` պատճառաբանելով, որ Այրք համայնքի ղեկավարի հետ անձնական խնդիրներ ունենալու պատճառով անձնագիրը կփոխանակի միայն նշված համայնքի հաշվառումից դուրս գալու պայմանով:
Օգոստոսի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, 1964 թ. ծնված Արթուր Հայրապետյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դաշտավան գյուղի սկզբնամասում կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել անասնագոմի:
Վթարից հետո, Ա. Հայրապետյանը գնացել է Ղուկասավան գյուղի իր ընկերոջ` Մուշեղ Անանյանի տուն, որտեղ մեկ ժամ անց, հանկարծակի կորցնելով գիտակցություը, մահացել է:
Հակոբ Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ:
Օգոստոսի 15-ին, ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում այրվում է կրպակ:
Դեպքի վայրում հայտնաբերված Daewoo Nexia մակնիշի մեքենան, որից մի քանի մետր հեռավորությամբ հայտնաբերվել է տղամարդու դին, որպես տաքսի վարում էր վարձակալությամբ:
«Ընկերուհի ջան այդ «Պորշ Կայեն»-ը նվիրատվության վկայական ունի, որը նվիրել են ոչ թե ինձ, այլ՝ իմ աղջկան»:
Օրենքի համաձայն՝ հավաքն արգելվում է, եթե հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է:
Օգոստոսի 14-ի ժամը 12:00-ից մինչև օգոստոսի 15-ի ժամը 20:00-ը դադարեցվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի, Խալաջ և Սյունիքի գյուղերի գազամատակարարումը:
Մարմարից, գեղեցիկ կամարներով ու խոյակներով այս շենքը տասնամյակներ առաջ քաղաքի հպարտություններից էր համարվում ու իր գեղեցկությամբ զարդարում էր հրապարակը:
Ինչպես 168.am-ին տեղեկացրեց թիվ 38 ընտրատարծքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանը, առաջադրված քաղաքացին կարող է մինչև գրանցումը՝ օգոստոսի 15-25-ը ներկայացնել անդորրագիրը:
Էդգար Ալավերդյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Եղոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Էմիլ Մորկուսը մեղադրվում են ապօրինի սարքեր պատրաստելու մեջ, որոնք օգտագործվել են զոհերի բանկային հաշիվների մասին տվյալներ ստանալու համար։
Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին, իսկ նշված ֆոնդում առկա միջոցների անբավարարության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին:
Քաղաքում գրադարան բացելու միտքը ծագեց իմ ու Արսենի մոտ: Նախ ասեմ, որ Գյումրիի Ավստրիական թաղամասում, Անի թաղամասում ու մոտակայքում ընդհանրապես չկա գրադարան: Մի օր էլ նստած զրուցում էինք Արսենի հետ և միտք ծագեց. որոշեցինք Ավստրիական թաղամասում բացել գրադարան:
Հայաստանում ուսման տարեկան վարձը կազմում է միջինը 852 ԱՄՆ դոլար, իսկ ապրուստի տարեկան ինքնարժեքը՝ ԱՄՆ 3,400 դոլար, նշված է HSBC–ի «Studying Abroad Research» հետազոտության մեջ:
Վերջերս 168.am-ն անդրադարձել էր Շիրակի մարզի Ախուրյան համայնքը մարզկենտրոնին կապող միակ տրանսպորտային գծի ուղեվարձի թանկացմանը: Ինչպես նշել էինք` Ախուրյանում գործող միակ ուղևորափոխադրման միջոցներն անհատական տաքսիներն են:
Օգոստոսի 7-ից Արտաշատի պահածոների գործարանը Այրումի պահածոների գործարանում գյուղացիներից սկսել է 1 կիլոգրամը 50 դրամով դեղձ մթերել:
Տուլայի մարզի Բոգոռոդիցկի շրջանի դատարանը այսօր դատավճիռ է կայացրել գործարար Գեղամ Սարգսյանի տան վրա հարձակման գործով:
Ազատ գյուղում բնակչության զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Գյուղի բյուջեն կազմում է 6 մլն դրամ, որով համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ «ուժի զոռով են» հասցնում համայնքի խնդիրները լուծել:
Օրեր առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նամակ էր ստացել «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Հովհաննես Հովհաննիսյանի կողմից:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը հայտարարեց, թե ԳՄ նիստում անդրադարձ չի եղել վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքացիական ակցիաներին:
«Եթե որևէ մեկը փորձի մեր դաշտից դուրս աշխատել, ասի՝ ես առանձին եմ… դուք կփոշմանեք ձեր էդ բառերի համար»,- համատիրության աշխատակիցներին ասել է Սամվել Բալասանյանը:
«Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանի դիմումը ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դեմ արդեն ստացվել է ՀՔԾ-ում և գտնվում է քննարկման փուլում:
Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Արման Ինջիղուլյանն ասել է, որ վաղվանից կորոշեն, թե առաջիկայում ինչ քայլեր են անելու, եթե պետական կառույցներից իրենց հուզող հարցերի պատասխանը չստանան:
Լոռու մարզային գրադարանից շատերն են օգտվում, սակայն քչերը կան, որ գիրքը կարդալուց հետո ժամանակին հանձնում են գրադարան: Այս խնդիրը, թերևս, եղել և կա բոլոր գրադարաններում:
Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղը Ապարան քաղաքից գտնվում է 52 կմ հեռավորության վրա` Սպիտակ-Ապարան մայրուղու վրա: Համայնքն ունի 148 տնտեսություն` 562 բնակչով: Հիմնական զբաղմունքն, ըստ մարզպետարանի համայնքների մասին տրամադրված տեղեկատվության` անասնապահությունն է, զբաղվում են նաև հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ:
Օգոստոսի 14-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Աբովյան-Կապուտան ճանապարհի 7-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել 2008 թվականին ոստիկանության Մաշտոցի բաժնում Ֆելիքս Գևորգյանին բռնության ենթարկելու փաստի առնչությամբ: