
Օշական գյուղի բնակիչը զենք-զինամթերք է հանձնել

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 14-ին, ժամը 10.20-ին, Օշական գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, նռնակի պայթուցիչ, «BOT-17M» տիպի արկ, ծխարձակող սարք, 22 մմ տրամաչափի 3, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 49, 27 մմ տրամաչափի 3, գնդացիրի 33 մմ տրամաչափի 1, 5.45 մմ տրամաչափի 31 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: