Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին, իսկ նշված ֆոնդում առկա միջոցների անբավարարության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին:
Քաղաքում գրադարան բացելու միտքը ծագեց իմ ու Արսենի մոտ: Նախ ասեմ, որ Գյումրիի Ավստրիական թաղամասում, Անի թաղամասում ու մոտակայքում ընդհանրապես չկա գրադարան: Մի օր էլ նստած զրուցում էինք Արսենի հետ և միտք ծագեց. որոշեցինք Ավստրիական թաղամասում բացել գրադարան:
Հայաստանում ուսման տարեկան վարձը կազմում է միջինը 852 ԱՄՆ դոլար, իսկ ապրուստի տարեկան ինքնարժեքը՝ ԱՄՆ 3,400 դոլար, նշված է HSBC–ի «Studying Abroad Research» հետազոտության մեջ:
Վերջերս 168.am-ն անդրադարձել էր Շիրակի մարզի Ախուրյան համայնքը մարզկենտրոնին կապող միակ տրանսպորտային գծի ուղեվարձի թանկացմանը: Ինչպես նշել էինք` Ախուրյանում գործող միակ ուղևորափոխադրման միջոցներն անհատական տաքսիներն են:
Օգոստոսի 7-ից Արտաշատի պահածոների գործարանը Այրումի պահածոների գործարանում գյուղացիներից սկսել է 1 կիլոգրամը 50 դրամով դեղձ մթերել:
Տուլայի մարզի Բոգոռոդիցկի շրջանի դատարանը այսօր դատավճիռ է կայացրել գործարար Գեղամ Սարգսյանի տան վրա հարձակման գործով:
Ազատ գյուղում բնակչության զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Գյուղի բյուջեն կազմում է 6 մլն դրամ, որով համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ «ուժի զոռով են» հասցնում համայնքի խնդիրները լուծել:
Օրեր առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նամակ էր ստացել «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Հովհաննես Հովհաննիսյանի կողմից:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը հայտարարեց, թե ԳՄ նիստում անդրադարձ չի եղել վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքացիական ակցիաներին:
«Եթե որևէ մեկը փորձի մեր դաշտից դուրս աշխատել, ասի՝ ես առանձին եմ… դուք կփոշմանեք ձեր էդ բառերի համար»,- համատիրության աշխատակիցներին ասել է Սամվել Բալասանյանը:
«Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանի դիմումը ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դեմ արդեն ստացվել է ՀՔԾ-ում և գտնվում է քննարկման փուլում:
Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Արման Ինջիղուլյանն ասել է, որ վաղվանից կորոշեն, թե առաջիկայում ինչ քայլեր են անելու, եթե պետական կառույցներից իրենց հուզող հարցերի պատասխանը չստանան:
Լոռու մարզային գրադարանից շատերն են օգտվում, սակայն քչերը կան, որ գիրքը կարդալուց հետո ժամանակին հանձնում են գրադարան: Այս խնդիրը, թերևս, եղել և կա բոլոր գրադարաններում:
Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղը Ապարան քաղաքից գտնվում է 52 կմ հեռավորության վրա` Սպիտակ-Ապարան մայրուղու վրա: Համայնքն ունի 148 տնտեսություն` 562 բնակչով: Հիմնական զբաղմունքն, ըստ մարզպետարանի համայնքների մասին տրամադրված տեղեկատվության` անասնապահությունն է, զբաղվում են նաև հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ:
Օգոստոսի 14-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Աբովյան-Կապուտան ճանապարհի 7-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել 2008 թվականին ոստիկանության Մաշտոցի բաժնում Ֆելիքս Գևորգյանին բռնության ենթարկելու փաստի առնչությամբ:
«Նախ, այստեղ կապիկներ չկան, բոլորը մարդիկ են: Եթե կապիկներ են ման գալիս, թող գնան Մոնումենտի այգի, այնտեղ նկարվեն կապիկների հետ: Թող չհուսան, որ մենք կարող ենք կապիկություն անել, դա որոշ մարդկանց մենաշնորհն է»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարումը:
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով կայանալիք լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է 72-ամյա Պավլիկ Սարգսյանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 06-ի որոշմամբ արգելվել էր «Երևան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը, ինչպես նաև «Երևան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:
«Հիմա ի՞նչ ա, մի քառասուն օր ստեղ չիր դառնանք, մինչև թղթաբանությունը անընդհատ անցնենք, գրենք, պատասխանենք»,- դիմելով Արթուր Գևորգյանին ասաց նախաձեռնության անդամ Գոռ Առաքելյանը:
Առաջին խախտումը կազմվել է ժամը 15.40-ին` տեսանկարահանման միջոցով` կանգառն արգելված վայրում կանգառ կատարելու համար` ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մասով, երկրորդը` ժամը 16.10-ին` ընդհանուր օգտագործման տրանսպորտի կանգառի կետի տարածքով երթևեկելու համար` ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 7-րդ մասով:Վարորդ Ա. Աբգարյանն ընդունել է իր կողմից կատարած խախտումները:
Օգոստոսի 14-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ թիվ 2 հանրային լողափից 1.5 կմ հեռավորության վրա լճում հեծանվանավակը քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ:
Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են ГАЗ 31 10 մակնիշի 07 ՕՍ 041 համարանիշի և վրացական SDS 109 համարանիշի բեռնատար ավտոմեքենաները:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից:
Վերջերս մամուլում հրապարակվեց Մեղրի քաղաքի ավագանու ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է, որ մետաղական հանքավայրերի շահագործման հետևանքով տարածաշրջանում արդեն աղետալի իրավիճակ է ստեղծվել, այդուհանդերձ 14 նոր հանքավայրերի ուսումնասիրության ու շահագործման արտոնագրեր են տրվել:
2013թ. օգոստոսի 8-ին, ժամը 05:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, բնակելի գոտու օդային տարածքում նկատել են դժվարությամբ թռչող աղավնու:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Աշտարակ քաղաքի բնակիչ Բաբկեն Գալստյանը 2013թ. հունիսի 1-ին ապօրինի ձեռք է բերել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` լիցքավորված ռազմամթերք հանդիսացող մարտական 8 փամփուշտով, ու պահել իր մոտ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Իսակովի պողոտայի և մասնակիորեն Արգավանդ գյուղի ջրամատակարարումը: