Տուլայի դատարանն արդարացրեց իր տանը երեք հանցագործների սպանած Գեղամ Սարգսյանին
Տուլայի մարզի Բոգոռոդիցկի շրջանի դատարանը այսօր դատավճիռ է կայացրել գործարար Գեղամ Սարգսյանի տան վրա հարձակման գործով: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Անցած տարվա ապրիլին, հիշեցնենք, 4 զինված անձինք ներխուժել էին Սարգսյանների տուն, որտեղ այդ պահին տան միակ տղամարդը եղել է 52-ամյա Գեղամ Սարգսյանը: Տանը եղել են նաև նրա կինը, դուստրը, հարսը և 4 մանկահասակ թոռները: Զինված հարձակվողները ծեծել են բոլորին, իսկ երբ ատրճանակը պահել են 7 ամսական երեխայի վրա, Գեղամ Սարգսյանը կարողացել է խոհանոցի դանակով երեք հանցագործներին սպանել, իսկ չորրորդին` վիրավորել:
Այս գործը մեծ աղմուկ հարուցեց, երբ իրավապահները դեպքից հետո Գեղամ Սարգսյանին մեղադրեցին ինքնապաշտպանությունը գերազանցելու մեջ և գործ հարուցեցին մեկից ավելի անձնանց սպանության հատկանիշներով:
Բարձրացված աղմուկից հետո քննչական մարմինները հանեցին մեղադրանքը, իսկ դատարանն էլ այսօրվա դատավճռով հաստատեց, որ Սարգսյանը գործել է ինքնապաշտպանության սահմաններում:
Մանրամասները՝ այստեղ: