
Սամվել Բալասանյան. «Ատչոտ եք տալու ձեր արածի մասին, ես էլ ձեզ օգնելու եմ իմ առաջարկություններով» (տեսանյութ)

tsayg.am-ի փոխանցմամբ՝ առաջին անգամ նոր ձևաչափի հանդիպում է կայացել Գյումրիի քաղաքապետարանում: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպել է Գյումրիում գործունեություն ծավալող համատիրությունների ղեկավարների հետ, քննարկել առկա թերություններն ու համատեղ աշխատանքի առաջարկություն արել: Հանդիպմանը համատիրությունների ղեկավարներից բացի՝ մասնակցել են փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը և կառույցի համատիրությունների մոնիթորինգի բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը:
«Եթե որևէ մեկը փորձի մեր դաշտից դուրս աշխատել, ասի՝ ես առանձին եմ… դուք կփոշմանեք ձեր էդ բառերի համար»,- համատիրության աշխատակիցներին ասել է Սամվել Բալասանյանը:
Մանրամասները տեսանյութում: