Բաժիններ՝

205 բնակիչ ունեցող Ազատ գյուղից նույնպես արտագաղթողներ կան

Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում բնակվում է 205 մարդ: Մինչդեռ Գեղարքունիքի մարզպետարանի համայնքների մասին տեղեկատվության համաձայն՝ Ազատ համայնքն ունի 260 բնակիչ:

Ինչևէ, նման փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքից ևս ատագաղթողներ կան: Համայնքի ղեկավար Սիմոն Սահակյանն ասաց, որ գյուղի հիմնական խնդիրը միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների անբարեկարգ վիճակն է: Գյուղն ունի դպրոց, որտեղ նախորդ ուսումնական տարում սովորել է 14 աշակերտ: Այս տարի դպրոցը կունենա 2-3 առաջին դասարանցի:

Ազատ գյուղում բնակչության զբաղմունքը հողագործությունն  ու անասնապահությունն է: Գյուղի բյուջեն կազմում է 6 մլն դրամ, որով համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ «ուժի զոռով են» հասցնում համայնքի խնդիրները լուծել: Ազատից ևս արտագնա աշխատանքի մեկնողներ կան, որոնցից շատերը այժմ հեռանում են ընդմիշտ` արտերկրում բնակություն հաստատած իրենց հարազատների մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս