Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործերի ակնհայտ նպատակը մեկն է՝ նախագահին ներքաշել հյուծիչ գործընթացների դաշտ, շեղել կարևոր գործերից. Շիրազ Խաչատրյան

Շիրազ Խաչատրյանը գրում է. «Երբ ընդդիմադիր քաղաքական գործիչներին իշխանության ուղիղ հրահանգներով փորձում են «զբաղեցնել» դատարաններով, այդ գործընթացը ոչ միայն խանգարում է նրանց բնական քաղաքական գործունեությանը, այլև խլում է ամենաթանկ բանը՝ ժամանակը։

Այն ժամանակը, երբ նրանք կարող էին իրենց քայլերով և նախաձեռնություններով իրական պայքար մղել այս վարչակարգի դեմ։

Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը, որքան էլ փաստաբանների տեսանկյունից լինեն իրավական առումով անհիմն, փուչ և ծիծաղելի, միևնույն է, ունեն մեկ ակնհայտ նպատակ՝ նախագահին ներքաշել հյուծիչ գործընթացների դաշտ, շեղել նրան մնացյալ կարևոր գործերից ու հանրային օրակարգից։

Բռնապետական այս ռեժիմի մեթոդը պարզ է ու կանխատեսելի, նրանց համար ամենից վտանգավորն այն մարդիկ են, ովքեր կարող են քաղաքական դաշտում օրակարգ ձևավորել:

Սակայն ամենազազրելի երևույթը նաև այն է, որ այս ռեժիմի կողքին փաստացի խաղում են նաև կեղծ ընդդիմադիրները, ովքեր խոսքերով իբր պայքար են մղում Նիկոլի դեմ, բայց իրենց քայլերով պարզապես լրացնում են նրա սցենարը։ Մնացյալի մասին՝ այսօր երեկոյան…»:

Տեսանյութեր

Լրահոս