Ֆասթ Բանկը Սյունիքում ներկայացրել է ֆինանսավորման ծրագրեր ձեռնարկատերերի համար

Ֆասթ Բանկն օրերս ներկայացել է Կապանում Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին։

Համաժողովին կից ընթացել է «Բանկերը մեկ տեղում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ Ֆասթ Բանկի պատվիրակները մարզի գործարարներին և քաղաքացիներին ներկայացրել են Բանկի կողմից իրականացվող ֆինանսավորման ծրագրերը՝ նախատեսված փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար։

Ցուցահանդեսի մասնակիցները ծանոթացել են «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագրին, որի միջոցով միկրո, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են տեղափոխել իրենց ընթացիկ վարկերը Ֆասթ Բանկ՝ մինչև 2% ավելի ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով՝ հնարավորություն ունենալով ձեռք բերել հավելյալ միջոցներ վարկի գումարի մինչև 40%-ի չափով։

Ֆասթ Բանկը ներկայացրել է նաև KfW բանկի կողմից ֆինանսավորվող   միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար նախատեսված վարկը, որի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 11.9% (փաստացի տոկոսադրույք՝ 12․56-15․91%):

Կարդացեք նաև

Ներկաների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել Տեմպ բիզնես վարկը, որն իր ոչ ավանդական կոնցեպտով միակն է Հայաստանում։ Այն իրականացնում է հաճախորդի վարկունակության գնահատում ոչ ֆինանսական ցուցանիշների միջոցով՝ ՓՄՁ հաճախորդն ուղղակի լրացնում է բիզնեսին համապատասխան հարցաթերթիկ և ստանում անգրավ բիզնես վարկ։  Ի դեպ, վարկային ծրագրերի խորհրդատվությունը հնարավոր է ամրագրել նաև առցանց տարբերակով։

Ֆասթ Բանկի ՓՄՁ պրոդուկտների ծառայության ղեկավար Կարինե Սահակյանը նշել է․ «Ֆասթ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, քանի որ կարևորում ենք տարածաշրջանների համաչափ տնտեսական զարգացումը։ Այս համաժողովը նաև լավ հնարավորություն էր մեզ համար տեղում ծանոթանալ Սյունիքի ձեռնարկատերերի հետ և հասկանալ նրանց խնդիրները, հասկանալ տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային հնարավորությունները»։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս