ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. մայիսի 7-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գ.Խաչիկյանը` ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
ՀՀ Կառավարությունը իր վաղվա նիստում 112 հազար եվրոյին համարժեք գումար է հատկացնելու արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» N 23978/06 գանգատով 2012 թվականի նոյեմբերի 27-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով։
Սննդամթերքի անվտանգությունը երաշխավորում է իրավունքներից ամենակարևորը` մարդու կյանքի իրավունքը: Դեռևս 2010 թվականի վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ներդրվել է սննդամթերքի որակի նկատմամբ հսկողության բավականին արդյունավետ մեխանիզմ՝ ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողությամբ:
Տեսանյութում, որտեղ պատկերված է, թե ինչպես են Ա. Մարտիրոսյանին նստեցնում ոստիկանական մեքենա, երևում է, թե ոստիկաններից բացի ով է եղել մեքենայում և ով կարող էր նկարահանած լինել տեսանյութը։
Մայիսի 2-ին Արարատի մարզի Եղեգնավան գյուղի ջրանցքից դուրս էր բերվել Opel մակնիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել էր Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 23-ամյա Թովմաս Առաքելյանի դին։ Տեղում կարծիք էր հայտնվել, որ Թ. Առաքելյանը եղել է նշված ավտոմեքենայի վարորդը։
Հայաստանի Հանրապետության բնապահապանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացություն է տվել Մեգո Գոլդ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին:
Մայիսի 6-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Ջիլիզա ճանապարհի 21-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 7-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Բաղրամյան պողոտայի թիվ 79 շենքի 37-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այրվել է տղաների ննջասենյակը՝ ողջ գույքը և հանդերձարանը, ինչի արդյունքում մանկատան սաները մնացել են առանց անկողնային պարագաների ու հագուստի:
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ամբողջական ցանկը, որտեղ մայիսի 7-ի դրությամբ տեղադրված են և գործում են արագաչափ սարքեր։ Դրանց թիվը այս պահին 62-ն է։
Գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանը բողոքեց, որ դատական նիստերն ուշ-ուշ են նշանակվում, և ցանկություն հայտնեց, որ դրանք առավել հաճախ նշանակվեն:
Մայիսի 8-9-ին ժամանակ առժամանակ, 10-12-ին` գիշերվաառաջին կեսին և օրվա երկրորդկեսին սպասվում է անձրև ևամպրոպ, առանձին վայրերումհնարավոր է կարկուտ:Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակսպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Վարչության պետը նշել է, որ նշված տեսանյութը ոստիկանությունը չի տրամադրել լրատվամիջոցներին, և ծառայողական քննության արդյունքում կպարզվի, թե ինչպես է այն տարածվել:
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ամբողջական ցանկը, որտեղ մայիսի 7-ի դրությամբ տեղադրված են տեսանկարահանող սարքեր։
Մայիսի 5-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի աղջիկ և հայտնել, որ Մաշտոցի պաղոտայում մի տղա իրեն հարվածել և փախել է:
Ստացվել են նաև մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ:
Նա հայտնել է, որ ոմն Արթուր ժամը 22.00-ի սահմաններում Ազատության Հրապարակում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է իր աչքին և պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո ինքն իրեն պատկանող (օրինական) «Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակից 3-4 անգամ կրակել է օդ:
Վթարի հետևանքով Nissan Tiida-ի ուղևոր, 6-ամյա Սարգիս Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Զ. Բ.-ի կողմից զբաղեցրած պահախուց՝ այնտեղից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող 21750 ՀՀ դրամ կանխիկ գումար, 13510 ՀՀ դրամին համարժեք 1000 ՌԴ ռուբլի և 2000ՀՀ դրամ արժողությամբ տղամարդու վարտիք և դրամապանակ` Զ. Բ.-ին պատճառելով զգալի չափերի` ընդհանուր 37260ՀՀ դրամի նյութական վնաս:
Օրերս փաստաբան Թամարա Յայլոյանը հայտարարել էր, որ Գյումրիի ոստիկանության աշխատակիցները վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել՝ իր մասնագիտական գործունեությունը կատարելու ընթացքում: Թամարա Յայլոյանը ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների գործի քննության ժամանակ ներկայացել է որպես վկա Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Կոլյա Ղուկասյանի փաստաբան:
Ամերիկյան կառավարությունը վերջերս մի հետաքրքիր զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ ինքնասպանությունների թվի ավելացումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է տնտեսական ճգնաժամով։
Սամվել Սարգսյանի՝ դատարանում և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև եղել են հակասություններ:
Այսօր` մայիսի 6-ին, առավոտյան ժամը 11.15-ի սահմաններում Ինեկոբանկի Աբովյան 18 մասնաճյուղում վճարում կատարող տղամարդու ձեռքում Բանկի աշխատակիցները տեսել են ատրճանակ, ինչի վերաբերյալ անվտանգության պատասխանատուները և Բանկի աշխատակիցներն ամիջապես տեղյակ են պահել իրավապահ մարմիններին:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, խարդախության համար դատապարտված փաստաբան Կարինե Ավանեսյանը դատի է տվել ՀՀ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին և պահանջում է վերացնել հանձնաժողովի անգործությունը, պարտավորեցնել վերջինիս դատավոր Արմեն Խաչատրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 60.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի ավագանու ընտրություններին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք չի արձանագրվել, սակայն լրագրողների նկատմամբ եղել են թե՛ ճնշումներ և թե՛ անպարկեշտ վերաբերմունք:
Գումարտակի զորանոցում հեռուստացույց դիտելու ժամանակ անձնակազմի կողմից առաջացած աղմուկը վերացնելու նպատակով, զինվորական կարգապահությունը խախտողներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն, դիտավորությամբ զինվորական աթոռակը նետել է անձնակազմի ուղղությամբ
Ժամը 13:30-ի սահմաններում Բերդ – Վերին Կարմիր Աղբյուր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են 47-ամյա Նորայր Բադալյանի վարած «ВАЗ 21 06» մակնիշի՝ ՊՆ-0326Մ համարանիշի և 34-ամյա Արսեն Ղավալյանի վարած «ИЖ Планета 5» մակնիշի՝ երկանիվ մոտոցիկլետը:
Մայիսի 5-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում Համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչից ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասում գտնվող թիվ 5/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Արամ Հ.-ն փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:
Օրենքը նախատեսում է բացառություններ. թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչև 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի), ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը