
Մինչեւ մայիս Հրաչյա Հարությունյանը կլինի Հայաստանում. NEWS.am

Ռուսաստանում վթարված ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը Հայաստանում կլինի մինչեւ մայիս: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ գործով առաջին դատական նիստը կկայանա մինչեւ մարտի 14-ը, հավանաբար դրանից հետո մի քանի նիստեր եւս կլինեն: Հարազատի պնդմամբ՝ մոտ մեկ ամիս կտեւի դատաքննությունը, իսկ դատավճռի հրապարակումից հետո՝ 2 ամսվա ընթացքում, նրան կտեղափոխեն Հայաստան: «Պայմանավորվածություն կա Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության, դատախազության հետ, որ դատավճռից հետո մինչեւ 2 ամիսը կտեղափոխեն Հայաստան եւ պատիժ այստեղ կրի»,- հույս է հայտնել զրուցակիցը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: