
«Օպել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել հարակից ձորը և բախվել ծառին

Փետրվարի 23-ին, ժամը 05.24-ին ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-6» միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 15-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34LL173 պ/հ (վարորդ` Ա.-յան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 1,5մ սահել հարակից ձորը և բախվել ծառին: Զոհեր և տուժածներ չկան:
Ավտոմեքենան ավտոճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Արտակարգ իրավիճակների նախարարություն