Գառնի գյուղի բնակիչը մեղադրվում է 16 տարին չլրացած իր ազգականի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ
Գառնի գյուղի 18-ամյա բնակիչը մեղադրվում է իր ազգական անչափահասի հետ մի քանի անգամ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝ աղջկա կամքով նրա տան հարակից այգում սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: «Դրանից 4-5 օր անց, կրկին գործով չպարզված օրը, ժամը 23-ի սահմաններում երիտասարդը զանգահարել է աղջկան, խնդրել է իջնել տանից քիչ հեռու գտնվող այգի, որտեղ անչափահասի կամքով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն: Այնուհետև, ղրանից 10 օր անց երիտասարըը կրկին գործով չպարզված օրը, ժամը 23-ի սահմաններում զանգահարել է աղջկան, խնդրել է իջնել տանից քիչ հեռու գտնվող ճանապարհի մոտ և իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ անչափահասի կամքով սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերության համար ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ (ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդված): Հարուցված քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան: