Գյուղական տարածքներում փոփոխություններ ևս նկատվում են: Մասնավորապես, Ախուրյան համայնքի բնակիչները նշում են, որ աղբատար մեքենան գյուղ գալիս է շաբաթը երկու անգամ` երեքշաբթի և շաբաթ օրերին:
Թուրքիան սպառնացել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի պատգամաւորներին իրավունք չտալ 2015-ին Թուրքիայի Գալիպոլի (Չանաքքալե) քաղաքում կայանալիք արարողություններին մասնակցելու:
Կարմիր Խաչի գրասենյակի հետ հայկական կողմի հանդիպումը այսօր Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մասով անցել է անարդյունավետ:
Օգոստոսի 23-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրի երկաթյա արգելապատնեշին:
Օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը առանձին հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալեյնիի և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիի հետ:
Օգոստոսի 19-ին, ժամը 14.25-ին Իջևանի ՀՓԾ-ից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ենոքավան գյուղում խոտով բարձված ավտոմեքենա է այրվում:
Չնայած այն բանին, որ հողամասի աճուրդը նշանակված է օգոստոսի 26-ին, այսօր կայքի նկարահանող խումբը եղել է Տաշտուն գյուղի տարածքում և փաստել է, որ ապօրինի շինարարական աշխատանքները շարունակվում են:
Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի պետ Անդրանիկ Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, նախորդ տարվա համեմատ, առաջին դասարանցիների թիվն ավելացել է 430-ով:
Օգոստոսի 23-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել որ Երևանի Մուրացանի փողոցի թիվ 115/6 հասցեի մոտակայքում «Օպել» մակնիշի 35SL957 պ/հ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարներ օգնությունը:
Տրանսպորտային ծառայություններ մատուցող որոշ ընկերություններ կրկին պահանջում են բարձրացնել տրանսպորտի սակագինը։
Գեղարքունիքի մարզում այս պահին մեծ թափով իրականացվում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները:
Այսօր Ազատության հրապարակում հրավիրած «Ժառանգության» հավաքի ժամանակ ելույթ ունեցավ բանակում զոհված Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը: Հիշեցնենք, որ նա էր իր կնոջ հետ որոշել զոհված զինվորի դին բերել Պաշտպանության նախարարության շենքի մոտ:
Օգոստոսի 24-ին, 25-ին, 27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Նա 2012 թ. ապրիլի 13-ից հետախուզվում էր ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախությունը/ 3-րդ մասի 1-ին կետի և 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին հավաստիացրել են, որ գործը ընթացք չի ստանա և դատարան չի հասնի:
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին ինքնաառաջադրված անկուսակցական Պավլիկ Սարգսյանը սահմանված ժամկետում (մինչև օգոստոսի 22-ը, ժամը 13.00-ը) չի ներկայացրել պատգամավորի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերում բացակայող 1 մլն դրամի գրավի անդորրագիրը:
Օգոստոսի 23-ին, ժամը 17.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. օգոստոսի 21-ին ժամը 12.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել Զովունի գյուղի բնակիչ Խ. Մ.-ն (1937 թ.), ում վերջին անգամ տեսել են գյուղի ճահճուտներում. որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարային աշխատանքների իրականացման հետ կապված, ս.թ. օգոստոսի 23-ին ժամը 10.00-22.00 դադարեցվելու էր Նուբարաշեն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների, ինչպես նաև Արարատի մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Շարբաթյանի սպանության գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 3 բնակչի։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
«Պետք չի., գնացինք: Ասում ա՝ ծնողները թող գան նախարարի մոտ»: Մեր հարցին, թե ո՞ւր են իրեն տանում, ո՞ւմ հետ էր զրուցում, նա պատասխանեց. «Չգիտեմ, չհասկացա՝ ով ա: Մեզ նախարարը հրավիրել ա, որ հետը խոսանք: Հնարավոր ա Վլադիմիր Գասպարյանն էր՝ ձայնից չճանաչեցի: Ասեց գնանք իրա մոտ: Էսի վերջը չի՝ սկիզբն ա»: Նա նստեց մեքենան ու հեռացավ:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց Դիլիջանի բժշկական կենտրոն` այսօր առավոտյան Երևան–Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով։
«Ես ոչ Լուսինեի գումարն եմ յուրացրել, ոչ էլ` բնակարանը»,- իր ցուցմունքի սկզբում հայտարարեց ամբաստանյալ Եսայանը՝ հավելելով, որ երբ տեղեկացել է, որ Ռուբեն Մանգասարյանը Լուսինեի հետ պայմանագիր չի կնքել և բնակարանը նրան չի փոխանցել շատ է զարմացել, քանի որ այդ բնակարանը Լուսինեինն է եղել և այդ մասին իմացել են բոլորը:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը պարզել է այսօր՝ օգոստոսի 23-ին Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեվանքով վիրավորների ինքնությունը:
Ագարակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Արթուր Ասոյանին տեղափոխում են Երեւան:
«Մարդիկ իրար հետ մի բաժակ խմում են, հետո դանակահարում մեկը մյուսին՝ վիճաբանելով ճղճիմ թեմաներով, օրինակ՝ ինչո՞ւ իմ կենացը չխմեցիր և այլն: Այստեղ արդեն կա կենցաղավարության խնդիր, մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու խնդիր»,- ասել է նա:
Նա 2012 թ. հոկտեմբերի 31-ից ՌԴ ՆԳՆ Յարոսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 160 հոդվածի 3-րդ մասի /յուրացում կամ վատնում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ինչպես նաև խոշոր չափերով/ մեղադրանքով:
Այս անգամ այն հետաձգվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի տեղակալի միջամտությամբ։