
Ագարակում միջադեպի հետևանքով վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երևան

Ագարակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Արթուր Ասոյանին տեղափոխում են Երևան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ագարակի հիվանդանոցից հայտնել են, որ զինծառայողին տեղափոխել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղի բժիշկների ուղեկցությամբ էլ բերում են Երևան: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Իսկ ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը կայքի հետ զրույցում ասել է, որ մի քանի ժամից արդեն կհասնեն Երեւան, ճանապարհին են: Նա նշել է, որ վնասված է զինծառայողի ուսահոդը, կհետազոտեն և կորոշեն` վիրահատել նրան, թե ոչ:
Մանրամասները կարդացեք այստեղ`