Բաժիններ՝

ՀՀ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 24-ին, 25-ին, 27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

exanak 1

Երևանում`

Օգոստոսի 24-ին, 25-ին, 27-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օգոստոսի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

exanak 2

Երևանի օգոստոսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

· Օդի առավելագույն ջերմաստիճան 38.20C (1935թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 11.60C (1886թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 24.90C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս