
Բերման է ենթարկվել Մարալիկ քաղաքից

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 16.45-ին, Մարալիկ քաղաքի Ձերժինսկու փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Մանուկ Ա.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 31-ից ՌԴ ՆԳՆ Յարոսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 160 հոդվածի 3-րդ մասի /յուրացում կամ վատնում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ինչպես նաև խոշոր չափերով/ մեղադրանքով: