Ս. Սուրենյանց. «Ոստիկանության և Դատախազության միջին օղակներում քիչ չեն մարդիկ, ովքեր այս աղմուկը կուզենային»
Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին հավաստիացրել են, որ գործը ընթացք չի ստանա և դատարան չի հասնի:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում խոսելով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքից ասել է Ս. Սուրենյանցը, հավելելով, որ «Ոստիկանության և Դատախազության միջին օղակներում քիչ չեն մարդիկ ովքեր այս աղմուկը կուզենային»:
Ինչ վերաբերում է նրան, որ այսօր քաղաքագետը չէր ներկայացել սույն գործով նախնական դատական նիստին, նա նշեց, որ 2 օր առաջ դատարանին հանձնել է դիմում -գրություն, որ օգոստոսի 23-ին ինքը զբաղված է լինելու եւ այդ իսկ պատճառով չի կարող ներկայանալ։ Բացի այդ, ինչպես նշել է Ս.Սուրենյանցը, դատարանի կողմից երեկ մինչև ժամը 18.00-ն գրավոր տեսքով մերժում չի ստացել և ենթադրել է, որ դիմումն ընդունվել է ի գիտություն:
Չնայած որ գործն արդեն դատարանում է Սուրենյանցը դեռ մտածում է, թե արդյոք ինքը փաստաբանի կարիք ունի: «Ի տարբերություն նախորդ գործի՝ այս գործը այնքան զավեշտալի է, որ կարծում է իրավական աջակցության կարիք չունեմ, քանի որ իրավական խնդիր էլ չկա, իսկ եթե այնուամենայնիվ փաստաբանի կարիք լինի, ապա նա կլինի միայն նրա համար, որ ոստիկանության Էրեբունու բաժնի և Դատախազության ոչ իրավաչափ գործողությունները բացահայտի»,- ասել է Սուրենցյանը:
Նշենք, որ նախորդ գործի հետ քաղաքագետը զուգահեռներ չի տանում, քանի որ այնտեղ չմարված գումարի խնդիր է եղել, սակայն այս գործով ինչպես ինքն է վստահեցնում գումարը ամբողջությամբ վերադարձրել է տուժող Հեղինե Սարգսյանին:
Մանրամասները` այստեղ