
Տաքսիների վարորդների կողմից նախապես հայտարարված ակցիան դարձյալ հետաձգվում է

Օգոստոսի 26-ին ժամը՝ 12.00-ին Երևանի Էրեբունու թանգարանի մերձակա հրապարակում նախապես հայտարարված տաքսիների վարորդների ակցիան հետաձգվում է անորոշ ժամանակով։ Ի դեպ՝ այս անգամ այն հետաձգվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի տեղակալի միջամտությամբ։ Այս մասին «Նոյյան Տապան»-ին հայտնել են Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ տաքսիների վարորդների ակցիան հետաձգվել էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի առաջարկով, քանի որ նա գտնվում էր արձակուրդում: