«Այս սպանությունը կդառնա ազգային ողբերգություն, վենդետա». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի եղբայրը` Վարդան Խաչատրյանն, ասել է, որ պատրաստվում են հարազատներով լուրջ քայլերի դիմել:

«Նա հայտնեց, որ դատական համակարգին մոտ կանգնած մարդկանցից իրեն տեղեկություններ են հասել, որ իր եղբորը 18 տարվա ազատազրկման են դատապարտում Լյուքս Ստեփանյանի ծնողներին հանգստացնելու նպատակով:

«Եթե մյուս կողմին հանգստացնելու համար են դա անում, ապա մեր կողմը չի լռելու ու կտեսնեք՝ այս սպանությունը կդառնա ազգային ողբերգություն, վենդետա: Մենք էլ չենք լռելու, թող դատեն իմ եղբորը օրենքի շրջանակներում, թե չէ` մենք մեր քայլերի համար պատասխանատու չենք լինի»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս