Թմրամիջոցը պատրաստել էր ներարկման միջոցով օգտագործելու համար
Մայիսի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարքի անտառտնտեսության Վանաձորի անտառպետության թիվ 7 պահաբաժնի տարածքում գտնվող տաղավարում, սեղանի վրա, հայտնաբերվել են 1 լ տարողությամբ 3 տարա, որոնց մեջ կիսով չափ առկա էին տարբեր զանգվածներ, 1 սրվակ` գորշ զանգվածով, էմալապատ թաս, 10 մլ տարողությամբ 3 ներարկիչ, լուցկու դատարկ տուփ, կիսով չափ լցված կերակրի սոդայի տուփ, կիսով չափ լցված կիտրոնաթթվի 1 տուփ և դեղահաբի դատարկ տուփ:
Տաղավարում գտնվող, 1966 թ. ծնված Սամվել Գ.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու նպատակով:
Սամվել Գ.-ն և նույն տաղավարում գտնվող, 1968 թ. ծնված Արեն Ս.-ն բերման են ենթարկվել բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀՈստիկանություն