Կոշիկի խանութից գողություն կատարած կինը հայտնաբերվել է
                                    Մայիսի 11-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Ռիտայի կողմից կոշիկի խանութներից մեկից գողություն կատարելու մասին:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Ռիտան 1979 թ. ծնված Ռիտա Հ.-ն է, որը մայիսի 16-ին, ժամը 21.00-ին, Նաիրի Զարյան փողոցում գտնվող ԻԻՀ դեսպանատան մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀՈստիկանություն
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    