
Դավթաշենում օձ է հայտնաբերվել

Մայիսի 18-ին, ժամը 14.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցի թիվ 2 տան պարսպի վրա օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարկան ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարություն