Բաժիններ՝

Ճամբարակ – Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման վայր է մեկնել ԱԻ նախարար Ա.Երիցյանը

Ճամբարակ – Դիլիջան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման վտանգը վերացնելու, ճանապարհահատվածը բացելու, այն երթևեկության համար անվտանգ դարձնելու, պայթեցումներով ուղեկցվող բարդագույն աշխատանքները ղեկավարելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, հաղորդում են ԱԻ նախարարությունից:

Ուղիղ հեռուստակապ է հաստատված սահմանազատված ճանապարհահատվածի և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի միջև:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ – Դիլիջան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ ինժեներասակրավորական խումբը` պայթեցնողներով, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և «Դիլիջան ՃՇՇ»-ի աշխատակիցները:
Պարզվել է, որ հանրապետական Հ-30 ավտոճանապարհի Ճամբարակ – Դիլիջան հատվածում (30-րդ կմ)` Խաչարձան գյուղի մոտակայքում, ավտոճանապարհի հարակից ժայռից մոտ 150 մ բարձրությունից պոկվել է մոտ 15 քար (առկա է քարաթափման վտանգ) և ամբողջովին փակել երթևեկությունը (ամենամեծը 1,5մ×5մ×1,5մ չափերի):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս